«Մանդատները վերցնել-չվերցնելու վերաբերյալ հարցի մեջ ես այս պահին , անկեղծ ասած, չեմ ուզում խորանալ։ Մինչև այդ հարցին անդրադառնալը, ես արդեն ասել եմ, թե մենք՝ «Հայաստան» դաշինքը, իրավական ինչ պրոցեսի մեջ է գտնվում այս պահին։ Այս ասուլիսի նպատակն էլ է այն, որ հանրության տեղյակ պահեն՝ մենք իրավական ինչ պրոցեսի մեջ ենք ընտրություններից հետո»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։
«Մեր ցանկցացած որոշման պարագայում էլ մենք մեր հանրության, մեր ընտրողների հետ խոսելու ենք շատ բաց, հիմնավորումներով, փաստերով։ Ես չեմ ցանկանում հիմա քննարկել՝ արդյոք վերցնելն է ճիշտ մանդատները, չվերցնելն է ճիշտ մանդատները և այլն։ Մինչ այդ, ասացի արդեն, որ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ մենք պիտի ստանանք»,- նշել է Սաղաթելյանը։