Հասարակություն

Էսա SMS-դ կգա

Էսա SMS-դ կգա

Ուրիշ փրկություն չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած… Հովհաննես Թումանյանի ախտորոշումն է: Իսկ որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ Հովհաննես Թումանյանը հատ-հատ ճանաչում էր ազգի փչացածներին եւ անգամ ողնուղեղով զգում այն արհավիրքի չափերը, որ գալիս էր մեր ազգի վրա այդ փչացածների պատճառով: Ներսից ենք փչացած՝ ասում է ամենայն հայոց բանաստեղծը, ու չենք բուժվի, եթե այդ ախտը մեր ներսից դուրս չթափենք: Ես ասում եմ ախտ, դուք ասեք՝ աղբ: Աղբը պետք է դուրս թափենք մեր ներսից, աղբը, որ մեր ներսում բուն է դրել օտարների ամենայն հոգածությամբ:

Կյանքումս Ռուբեն Բաբայանի մասին մեկ տող անգամ գրած չկամ: Եթե հիշողությունս չի դավաճանում, նրան անգամ կենդանի տեսած չկամ: Ո՛չ ֆիզիոնոմիան եմ պատկերացնում, ո՛չ քայլվածքը… Հեռուստատեսությունից ու թերթերից եմ իմացել, որ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Վիքիպեդիայից էլ իմացա, որ այդ պաշտոնին է 1998 թվականից, իսկ դրանից առաջ աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա՝ բեմադրող ռեժիսոր։ Ասել է՝ մի ամբողջ կյանք է ապրել տիկնիկային թատրոնում: Ու դեռ երկար կապրեր, չէինք էլ իմանա, որ ներդրված աղբ է, եթե մի օր իմ գործընկեր Պետրոսը նրան չկանչեր Հ1 հարցազրույցի: Պետոն շատերին է այսպես փչացրել, բայց խնդիրը Պետոն չէ: Խնդիրը Հ1-ն է, որի տաղավարում փչացածներն ակամա երեւակվում են: Ասես՝ մրցում են միմյանց հետ, թե իրենցից ով է ավելի փչացած:

Ռուբեն Բաբայանը, որին արդեն կնքել են «տիկնիկայինի գեղղեկ», օրերս զգլխեց բոլոր փչացածներին: Նիկոլն իր օրում համացանցն այնպես չէր դղրդացրել, ինչպես այս մարդն իր մեկ հարցազրույցով: Չգիտեմ էլ՝ հետեւե՞լ է արդյոք այդ հարցազրույցի հանրային արձագանքին, թե ոչ, բայց իմացել եմ, որ անգամ Նիկոլն է կատաղել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հասցեին նրա արած հայտարարություններից: Նիկոլը, իհարկե չափանիշ չէ, բայց որ զայրացել է, նշանակում է՝ Ռուբեն Բաբայանը զգլխել է նաեւ իրեն: Գյումրեցիք ճիշտ են ասում՝ էշի խրտնածը ձիուն աբգոն կենե… Իսկ ինչ մնում է հասարակությանը, ապա Ռուբեն Բաբայանին բնորոշելու համար մեր հայրենակիցները շատ էլ նրբանկատ չգտնվեցին: Էլ չնայեցին՝ թատրոնը տիկնիկային է, Թումանյանի անվան է, ինքն էլ գեղղեկ է, ինչ է… է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն, է՛լ սորոսի վաստակ, է՛լ տռան բիձա, է՛լ մտավոռական… Էլ գլուխներդ ի՞նչ ցավեցնեմ, մերոնց ճանաչում եք, չէ՞: Մի խոսքով՝ սրան, լոռեցու ասած, մին լա՜վ «լվացին» ու առանց պարզաջրելու փռեցին պարանին:

Նման դեպքերում, երբ մարդը, կապ չունի՝ ով, Հ1-ի եթերից էշություններ է դուրս տալիս, ինձ ավելի շատ այդ մարդու հոգեվիճակն է հետաքրքրում, քան նրա դուրս տված էշությունը: Սա հենց այդ դեպքն էր, եւ ես հիմա հարցեր ունեմ Պետրոսի «բանախոսին»՝ Ռուբեն Բաբայանին: Լսիր, այ «բաբըչկայով» գողական, դու՝ անձամբ դու, ի՞նչ ունես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա Սրբազան հոր դեմ: Զուտ հետաքրքիր է՝ քեզ ի՞նչ վատ բան է արել մեր Եկեղեցին, եթե կուզես՝ մեր Սրբազան հայրը: Ո՞նց թե՝ բերենք հրապարակ, փետով ծեծենք, ճիպոտահարենք… Ո՞ւմ, այ անուղեղ, անմեղ հոգեւորականի՞ն, որի միակ զենքը աղոթքն է ու Աստծու դավանանքը հանրության մեջ տարածելու անսպառ կարողությունը: Դու, պատահաբար, սրբազան հայրերին քեզնով չե՞ս չափում: Քոնը լափամանն է, իմացանք: Նիկոլի տված լափը կլինի, Սորոսինը՝ էական չէ արդեն: Եվ դու, քո այդ չափորոշիչով, եկել, սրբազա՞ն ես «գանահարում»…

Ինձ թվում է՝ սա ուզում էր Հ1-ի եթերից Նիկոլին հաճոյանալ եւ այդ բարձր ամբիոնից ցույց տալ իր սերն առ Նիկոլ: Ստացվե՞ց… Չգիտեմ, ասում են՝ Նիկոլն ահավոր զայրացել է, համարյա՝ կատաղել: Բնական է… Հակաեկեղեցական շարժման առաջնորդն ինքն է, մինչդեռ մի «գեղղեկ» եկել է Հ1 եւ իրենից առաջ է անցնում: Նիկոլը, գիտեք, լեզվին ինչ գալիս՝ Եկեղեցու եւ եկեղեցականների հասցեին դուրս է տալիս, բայց Նիկոլը դեմ է բռնությանը եւ բռնության կոչերին, ինչի մասին քանիցս հայտարարել է: Ահավասիկ, հենց սրբազանների օրինակով… Ինքը որեւէ բռնություն գործադրե՞լ է: Ոչ: Ինքն այդ նուրբ գործը հանձնարարում է իրավապահ մարմիններին, ո՞վ կա այնտեղ՝ դատախազ, ԱԱԾ, ՆԳՆ, դատարան… Ես որ, Եկեղեցու եւ եկեղեցականների հասցեին Նիկոլի բերանից ամեն ինչ լսել եմ, բացի բռնության կոչերից: Եվ, ուրեմն, եկեք այս տեսանկյունից նայենք «մտավորական գյադայականության» վառ ներկայացուցիչ Ռուբեն Բաբայանի եթերային սրացումներին: Ռուբ, դու կարաս թռնես, բայց Նիկոլից բարձր եւ հեռու: Հեռախոսդ միացրած թող, էսա SMS-դ կգա:

ՀԳ. Ամեն ինչ ճիշտ է, գրված է իմ ձեռքով, ավելացնելու ոչինչ չունեմ: Մի դեպքում միայն կընդունեմ սխալս, եթե Ռուբեն Բաբայանը խոստովանի, որ Նիկոլն է իրեն շանտաժի ենթարկել եւ ուղարկել Հ1՝ բարբաջելու:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image