Հասարակություն

Համերգների վրա բյուջեից փող չեն ծախսում, հովանավոր կա

Համերգների վրա բյուջեից փող չեն ծախսում, հովանավոր կա

Մեզ հետ զրույցում «Դոմինո փրոդաքշն»-ից հայտնեցին, որ Քաղաքացու օրվան նվիրված փառատոն-միջոցառումը կազմակերպվել է «Ֆասթ բանկի» ֆինանսավորմամբ` պետական բյուջեից գումար չի ծախսվել։ Համերգին մասնակցող երգիչների հոնորարը ևս հովանավորն է վճարելու, որը ենթադրում ենք` փոքր գումար չի լինելու։

Հարցին՝ Փաշինյանը եւ իր «Վարչաբենդը» հոնորար ստանալո՞ւն են, «Դոմինո փրոդաքշն»-ից պատասխանեցին, որ նա հյուր է և նրա խմբի համար հոնորար չի նախատեսվում։ Ի դեպ, գումարի չափը մեր զրուցակիցը չնշեց, ասաց, որ դա կոմերցիոն գաղտնիք է, չբացառեց նաև, որ առաջիկայում կրկին «Խաղաղության ձայնը» խորագրի ներքո երաժշտական փառատոններ կազմակերպվեն։

Ի դեպ, Գյումրիում տեղի ունեցած համերգը ևս «Ֆասթ բանկի» միջոցներով էր կազմակերպվել: Նշենք, որ «Ֆասթ բանկը» «Վիվառո» ընկերության հետ փոխկապակցված է եւ պատկանում է Բադալյան եղբայրներին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image