Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենք իրենց եւ մյուսներին համոզել, որ «ամեն իշխանություն էլ թերություններ ունի», եւ հանդիմանում են մեզ, թե` «միայն վատն եք տեսնում, լավ բաները չեք տեսնում», առաջարկում եմ մրցույթ կազմակերպել` մենք թվարկենք վատը, իրենք` լավը, տեսնենք` ով կհաղթի: Եթե յուրաքանչյուր լավի դիմաց գոնե երեք հատ վատ բան չկարողացանք թվարկել, ուրեմն իրենք հաղթել են: Բայց պայմանով, որ չեն ասելու` պարտվեցինք, բայց հաղթեցինք, Կիրանցի պատն աննախադեպ ձեռքբերում է, մեր ինքնիշխանությունը վերջին 8 տարում անշեղորեն աճել է, ծայրագավառից դարձել ենք կենտրոն, կամ` Թրիփը մեզ մեծ եկամուտներ ու բարեկեցություն է բերելու եւ 100 տարվա անվտանգության երաշխիքներ: Եթե կարող ենք ադեկվատ մարդու լեզվով խոսել եւ թվարկել բոլոր հաջողություններն ու անհաջողությունները, կհասկանանք, որ համեմատելու եզր անգամ չկա: Արցախը կորցրինք, 5 հազար ջահել-ջիվան դրեցինք հողը, Գորիս-Կապան միջպետական ուղին հանձնեցինք, Տավուշից հողեր տվեցինք, իսկ մեզ խոստացված հողերը չստացանք: Ոչ մի արտադրություն այս տարիներին չկառուցվեց: 8 միլիարդով ավելացավ պետական պարտքը: Մարդու իրավունքների ասպարեզում գահավիժել ենք եւ հասել այնտեղ, որ սրբազանների են կալանավորում, կաթողիկոսին են սպառնում: Դատախազություն, քննչական ու հակակոռուպցիոն կոմիտեներ` զբաղված են քաղաքական հետապնդումներով: Բաքվում գերիներ ունենք: Դատարաններն արդեն հոգեւոր դաշտ են մտել եւ մեկ նախադասության համար հայտնի մարդկանց են ամիսներով կալանավորում: Սրբազանների ելքը երկրից փակում են եւ արգելում ժողովի մեկնել: Օդի աղտոտվածությունն ու ատելության խոսքը հասել են առասպելական չափերի: Անգամ իրենց միակ ձեռքբերումը` ասֆալտը, ձյան հետ հալվեց-գնաց:
Քաղաքականություն
Բաթլ եմ առաջարկում
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯