Հասարակություն

Տաշիր քաղաքից բերման են ենթարկել քաղաքացիների

Տաշիր քաղաքից բերման են ենթարկել քաղաքացիների

«Հրապարակ»-ը գրել էր, որ ՀԷՑ-ի այսօրվա խուզարկությունների հետևանքով ձերբակալվել են ՀԷՑ-ի մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ եւ բերման են ենթարկվել Քննչական կոմիտե։ Այս պահին նրանց մոտ են փորձում մտնել փաստաբանները, սակայն Քննչական կոմիտեն թույլ չի տալիս։ 

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը մեզ փոխանցեց, որ բերման ենթարկվածների թվում են նաեւ Տաշիր քաղաքի բնակիչներ, որոնք հուլիսի 4-ին մասնակցել են երթին։ Նրա խոսքով՝ ոմանց բերման են ենթարկել Տաշիր քաղաքից։ Փաստաբանը նշեց, որ մինչ այս պահը իրեն եւ գործընկերներին թույլ չեն տալիս տեսակցել իրենց վստահորդներին։
Նշենք, որ այսօր ՔԿ-ն խուզարկություններ է կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում, որի նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորված է: Խուզարկվել էր նաև ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տունը։

ՀԷՑ-ում տեղի ունեցող գործողությունների ընթացքում Քննչական կոմիտեն հայտարարեց, որ մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց՝ առանց թվարկելու այդ ընկերությունների կամ ղեկավարների անունները: ՔԿ-ն նշում էր նաև, որ քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր թվով 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ։

Ըստ լուրերի՝ 51 հասցեները, որոնց մասին նշում է Քննչական կոմիտեն, «Տաշիր գրուպ»-ի հետ փոխկապակցված ընկերություններն են, որոնք կապ չունեն ՀԷՑ-ի գործունեության հետ, խուզարկություններ են տեղի ունեցել նաեւ «Տաշիր պիցցայի» մասնաճյուղերում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image