Ինչ-որ պահից այս իշխանությունը դադարեցրեց մայր օրենքի` Սահմանադրության գործողությունը մեր երկրի տարածքում: Բացեք Սահմանադրության տեքստը եւ անաչառ հայացքով կարդացեք այն, կտեսնեք, որ հոդվածների մեծ մասն այլեւս չի գործում ՀՀ տարածքում: Հայաստանն այլեւս սոցիալական պետություն չէ, քանի որ անգամ նվազագույն պարենային զամբյուղը պետությունն իր քաղաքացիների համար չի ապահովում` թոշակն ու նպաստը զամբյուղի ապահովման համար բավարար չեն: Չի գործում սեփականության անձեռնմխելիության իրավունքը` ցանկացած պահի իշխանությունը կարող է մարդու սեփականությունը խլել, եւ դրան «օգնում» է ոչ միայն խիստ վիճահարույց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, այլ նաեւ կամայականորեն ընդունված տարբեր որոշումներ: Օրինակ, այն որոշումը, որը կայացրին 2018-ին՝ վաղաժամ խզելով «Սանիթեք» ընկերության պայմանագիրը, կամ` 2025-ին` խլելով ՀԷՑ-ը: Սահմանադրությունը չի գործում` սկսած իր նախաբանից. Անկախության հռչակագրից: Հայաստանի Հանրապետությունը խախտեց ՀՀ Սահմանադրությունը, երբ հրաժարվեց լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը, հրաժարվեց Ցեղասպանության ճանաչման գործընթացից: Բայց Սահմանադրությունը հատկապես ոտնահարվում է մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված դրույթների մասով: Մարդը Հայաստանի Հանրապետությունում այլեւս չունի ազատորեն իր կարծիքը հայտնելու, խաղաղ ակցիաներ ու հավաքներ անելու, անգամ ընտրվելու իրավունք․ ՏԻՄ ընտրությունների արդյունքների ոտնահարումը՝ ձեզ վկա: Սահմանադրությունը խախտվում է նաեւ Եկեղեցի-պետություն հարաբերությունների մասով` Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով Հայ առաքելական եկեղեցին զրկվել է իր բացառիկ առաքելությունից եւ պետությունից անջատ գործելու իրավունքից:
Քաղաքականություն
Մայր օրենքը չի գործում
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯