95 տարեկանում մահացել է Ռամիրո Վալդես Մենենդեսը՝ Կուբայի հեղափոխության առաջնորդներ Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոների ջերմեռանդ կողմնակիցներից եւ Կուբայական հեղափոխության խորհրդանիշներից մեկը։ Այս մասին հայտնել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Քենելը։ Կոմանդանտե Ռամիրո Վալդես Մենենդեսը ծնվել է 1932 թվականին։ Եղել է Կուբայական հեղափոխության ակտիվ մասնակից, մասնակցել է Ֆուլխենսիո Բատիստայի իշխանության դեմ մղված պարտիզանական պայքարի մասնակից։ Մասնակցել է 1953 թվականին Մոնկադայի զորանոցի վրա կատարված հարձակմանը։
Հեղափոխության հաղթանակից հետո գլխավորել է Կաստրոյի կառավարության հատուկ ծառայությունը, զբաղվել անվտանգային մարմինների ձեւավորմամբ։ Զբաղեցրել է բարձր պաշտոններ Կուբայում, արժանացել պետական պատվավոր եւ բարձր պարգեւների։