Իտալիան Հռոմում Ռուսաստանի դեսպանատնից վտարում է երկու ռազմական կցորդների, հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
«Իտալիայի կառավարությունը որոշել է վտարել Իտալիայում Ռուսաստանի դեսպանատնից երկու ռազմական կցորդների, որոնք ներգրավված են եղել Հռոմի դատախազության կողմից հետաքննության ընթացքում բացահայտված լրտեսական գործունեության մեջ։
Իտալիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը հենց նոր Հռոմում Ռուսաստանի դեսպանին տեղեկացրել է, որ Իվան Պետրովիչ Գորբաչովը և Միխայիլ Վասիլևիչ Աստախովը պետք է լքեն Հռոմը երեք օրվա ընթացքում։
Մոսկվան շարունակում է օգտագործել իր հիբրիդային զենքը՝ Արևմուտքի և Իտալիայի վրա հարձակվելու համար։ Սա լուրջ և անընդունելի միջամտություն է իտալական ինստիտուտների գործերին և սպառնալիք ազգային անվտանգությանը», - նշել է նա։