Դժբախտաբար, կան նաև Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք մասնակցում են այլ երկրներում տեղի ունեցող ռազմական հակամարտություններին։
Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։
Նախարարը նշել է, որ դա իրականացվում է տարբեր խոստումների և միջոցների եղանակով. «Ես կրկին դիմում եմ Ադրբեջանի քաղաքացիներին. սա Ադրբեջանում համարվում է հանցագործություն և օրենքի խախտում։ Նման գործողությունները կարող են նույնիսկ հանգեցնել Ադրբեջանի քաղաքացիությունից զրկելուն»։
Ըստ ամենայնի, ադրբեջանցի գլխավոր դիվանագետն առաջին հերթին ունի Ուկրաինայի և Ռուսաստանի բանակի շարքերում կռվող ադրբեջանցիներին։
Բայց զավեշտալի է, երբ Արցախի դեմ 44-օրյա պատերազմ սանձազերծած՝ այդ թվում օտարերկրյա վարձկանների մասնակցությամբ այն իրականացրած, Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացրած և առ այսօր չզիջած Ալիևյան ռազմական հանցագործ ռեժիմը հանցանք է համարում սեփական հայրենակիցների մասնակցությունն այլ երկրների բանակի շարքերում։