Հասարակություն

Հոգնեցինք, էլի՞…

Հոգնեցինք, էլի՞…

Լսեցիք, չէ՞, ոչ մի մետրո էլ չի կառուցվելու: Գումարը հատկացրել են տրոլեյբուսներ գնելուն: Ընդհուպ՝ 45 հատ: Ավինյանն է ասել: Մարդը Երեւանի երթեւեկության բոլոր հարցերը լուծել է, մնացել է 45 տրոլեյբուս ավելացնի ու վերջնականապես երջանկացնի երեւանցիներին: Ես էլ որ խոսում եմ, ասում եմ՝ հո դուք էշ չե՞ք, արա, առանց այն էլ փողոցներում շարժվելու տեղ չի մնացել, վատամարդ եմ դառնում: ՔՊ-շնիկներն իսկույն անցնում են գրոհի՝ դու, ինչ է, դե՞մ ես, որ մեր քաղաքացիները կոմֆորտով երթեւեկեն, արժանապատիվ երթեւեկեն, քո ավտոն թող բակում կանգնած եւ մյուսների նման տրանսպորտով գնա աշխատանքի… Պոպուլիստ շանորդիներ, ուզում եք ասել, որ մետրոյի կայարան (ներ) բացելը ժողովրդի համար չէ՞, այդ նույն ժողովուրդն ավելի հարմար ու արագ տրոլեյբուսով կերթեւեկի, քան մետրոյո՞վ: Ես, ախր, ինձ համար չեմ ասում, մեր քաղաքացիների համար եմ ասում: Մետրո լինի՝ ես առաջինը կհրաժարվեմ իմ ավտոյից ու մետրոյով կերթեւեկեմ: Տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում Երեւանում… Ու այս պոռնոգրաֆիային դուք էլի 45 տրոլեյբո՞ւս եք ավելացնում:

Թողնենք՝ առավոտից իրիկուն ճանապարհներ սարքելուց կխոսեն: Երեւանում ձեր սարքած մի շրջանցիկ ճանապարհ ցույց տվեք: Մեռաք Մյասնիկյանի ասֆալտը քերելով ու նոր ասֆալտ փռելով: Առավոտից իրիկուն խցանում է: Գայի պողոտա՝ խցանում է, Հերացի՝ խցանում է, Խանջյան՝ խցանում է, Տիգրան Մեծ՝ խցանում է, Արշակունյաց՝ խցանում է, Գարեգին Նժդեհ՝ խցանում է, Կիեւյան՝ խցանում է, Սարալանջ՝ խցանում է, Ազատության՝ խցանում է… Ավինյանն այնպես է արել, որ քաղաքապետարանի առջեւի փողոցը բաց լինի: Ու Ավինյանի տանձին չի, թե որտեղ կներծծվի Արշակունյացից եկող մեքենաների հոսքը, որ շարժվում է դեպի օդանավակայան, կենտրոնական ավտոկայան, Արարատյան զանգված, Մալաթիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, Կիեւյան, Աջափնյակ, Լենինգրադյան, Շինարարներ… Ավինյանին ի՞նչ՝ իրեն բերում, գցում են քաղաքապետարան, ավտոն էլ կանգնեցնում հատուկ կայանատեղիում, մինչեւ գործերն ավարտի՝ տանեն տուն: Ինքն էլ մոռացել է, որ ժողովուրդն իրեն ասել է՝ մետրո կառուցիր, գնացել, տրոլեյբուս է առել: Ընդհուպ՝ 45 հատ:

Սրանք փող էլ կերած կլինեն, ես սրանցից ամեն ինչ սպասում եմ: Ասում են՝ մետրոյի համար նախատեսված գումարը տվել՝ տրոլեյբուս ենք առել: Իսկ ամեն տրոլեյբուսի մեջ ինչքա՞ն եք «մտել»: Հեռո՞ւ է ձեզնից: Օրական մի բարձրաստիճան պաշտոնյա է ազատվում աշխատանքից՝ կաշառք ու եսիմինչ ստանալու համար: Ասեք՝ կանենք… Ասում եմ՝ հրապարակեք յուրաքանչյուր տրոլեյբուսի համար վճարված գումարի չափը՝ ներառյալ տեղափոխման ծախսերը, ձեր գործուղումներն ու օրապահիկները եւ յուրաքանչյուր տրոլեյբուսի իրական գինը: Մի հատ համեմատենք, էլի՞: Էս կարգի խոսակցություններն Ավինյանին դուր չեն գալիս: Կանգնում, իր մի մատ հալով, ինձ ասում է՝ արդեն շատ ես լոճվում… Տո այ երես առած, այդ տրոլեյբուսներն իմ փողով ես առել, չէ՞, բա չիմանա՞մ փողերս ոնց ես քամուն տվել, ով է վրայից թռցրել, ինչքա՜ն… Ու դեռ պետք է պարզել՝ էն խեղճ Նիկոլին մի բան տվե՞լ եք, թե՞ չէ: Այլապես, վարչապետ հալով ընկել՝ խանութ-մանութ է փակում, կանխիկ, անկանխիկ, ՀԴՄ… Ընկել էր հիստերիայի մեջ. «Էդ խանութը պետք ա չաշխատի…»: Հիմա հարցը սա է՝ երբ Ավինյանը «կռուպնի» փող է կպցնում մի տեղից, Նիկոլին բաժին հանո՞ւմ է, թե՞ չի հանում:

Չեմ կարող բացառել նաեւ այն տարբերակը, որ կառավարությունից են Ավինյանին հուշել՝ մետրո սարքելու փոխարեն տրոլեյբուս առնելու հանճարեղ գաղափարը: Դե, մետրոյի համար որոշվել էր «ֆիքս» գումար, դժվար էր այդ գումարից բան «պռճոկելը», լիքը ծախս կա անելու՝ Եկեղեցին ավերել, ընտրությունների պատրաստվել, վերարտադրության հարցը լուծել… Սոված փորով, դատարկ ջեբով ո՞ր մի ՔՊ-շնիկը կհամաձայնի Նիկոլի հետեւից քայլել: Չէ, պիտի քերել, ժամանակ չի մնացել: Շիրակի մարզում ջրամբարի շինարարությունն էլ կփակեն, Երեւանի մետրոյինն էլ, ակադեմիական քաղաքինն էլ, ապահովագրական ընկերությունների գումարներն էլ կկենտրոնացնեն իրենց ձեռքում, թոշակառուներից էլ «քեշբեկ» կպոկեն ու էլի լիքը աճպարարություններ կանեն, որ վերարտադրվեն:

Ձեռքներն էլ բռնող չկա: Իբր օրենքի երկիր է… Նախկինում գոնե գործում էր «գող՝ սիրտը դող» ճշմարտությունը: Հիմա դա էլ չկա: Ինչքան շատ են գողանում, այնքան շատ են լկտիանում, ինչքան շատ են լկտիանում, այնքան շատ են հաբռգում, ինչքան շատ են հաբռգում, այնքան շատ են լեզուները հանում… Թե բա՝ «արդեն լոճվում եք»: Բայց ասեմ, որ սա բնական երեւույթ է մի երկրում, որտեղ վերնախավ կոչվածը ձեւ է տվել իրեն, իբր պետություն է կառավարում, իբր անկախության կռիվ է տալիս, իբր խաղաղություն է բերում, իբր հասարակական տրանսպորտի աշխատանք է կարգավորում, իբր ճանապարհ է սարքում: Սրանց մոտ ամեն ինչ «իբր» է՝ «իբր դատախազ», «իբր դատավոր», «իբր արդարադատություն», «իբր նախարար», «իբր մարզպետ», «իբր օրենսդիր իշխանություն», իբր «Երեւանի քաղաքապետ», «իբր վարչապետ», «իբր ՔՊ»: Հոգնեցինք, էլի՞…
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image