Մշակույթ

Հեղինակներ, որոնք կենդանի են պահել արեւմտահայերենը

Հեղինակներ, որոնք կենդանի են պահել արեւմտահայերենը

2010-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն արեւմտահայերենը ներառել է այն լեզուների շարքում, որոնք գտնվում են վերացման վտանգի տակ։ Սա, իհարկե, տագնապեցնող է հայ ժողովրդի համար, սակայն, այնուհանդերձ, այսօր էլ կան հեղինակներ, որոնք փորձում են կենդանի պահել արեւմտահայերենն ու ստեղծագործել արեւմտահայերենով։ Նրանցից առաջինը, իհարկե, Գրիգոր Պըլտյանն է։ Ծնվել է Բեյրութում, 1945 թվականին։ 1967 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ՝ Փարիզի Սորբոնի համալսարանում ուսանել է փիլիսոփայություն եւ աստիճանաբար դարձել այն դեմքը սփյուռքահայ գրականության մեջ, որպիսին ընկալվում է գրաքննադատների կողմից՝ ամենից կարեւոր գրական անձը, որը գրում է արեւմտահայերենով։ Ավելի քան 30 հատոր պոեզիայի, արձակի եւ գրաքննադատական հոդվածների ու էսսեների հեղինակ է Պըլտյանը։ Դասավանդել է հայերեն Փարիզի Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ինստիտուտում։

Զուգահեռաբար զբաղեցրել է Լիոնի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հայրաբանության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը։ 1997 թվականին հրատարակել է իր «Շեմեր» վեպը՝ արեւմտահայերենով։ 2011-ին այն թարգմանվել է ֆրանսերեն, Սոնյա Բեքմեզյանի կողմից։ Այս վեպով սկսվում է նրա պատումաշարը, որում հեղինակի ժամանակների Բեյրութը վերակենդանանում է ընթերցողի աչքերի առաջ՝ իր բույրերով, ձայներով, մարդկանցով ու հարաբերություններով։ Նրա համար «սփյուռքահայ գրականությունը» ոչ թե կորցրած Էրգրի կարոտի գրականությունն է, այլ արեւմտահայերենով ստեղծվող գրականությունը, որտեղ ներկայացվում են սփյուռքահայ կյանքն ու փորձառությունը՝ Հայրենիքից դուրս։ Նրա գործերը պահպանողական համայնքային շերտերը բավականին զգուշորեն են ընդունում՝ հաշվի առնելով այն, որ Պըլտյանն իր գրականությամբ շատ կարծրատիպեր է կոտրում։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image