Նախկինների «կրակն» անշեջ պահող Նիկոլ Փաշինյանը մեղքն այլոց վրա բարդելու հարցում անզուգական ֆանտազիա եւ մեծ համառություն է դրսեւորում: Հարցնում են` Ամանորի տոներին հազարավոր բնակիչներ հոսանք չունեին, ակնհայտ է, որ ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելը բացասաբար է ազդել էներգետիկ համակարգի եւ բնակչության էներգապահովման վրա, ասում է` ՀԷՑ-ի նախկին սեփականատերն է մեղավոր: Այն սեփականատերը, որից դեռ 7 ամիս առաջ խլել են ընկերությունը եւ իրենց իբրեւ թե ամենահմուտ «մենեջերին»` Ռոմանոս Պետրոսյանին, կարգել են գլխին: 8 տարի շարունակ «նախկինների» առասպելը հյուսող Փաշինյանը, սակայն, գաղտնի է պահում հայ ժողովրդից, թե որ պահից է սկսվելու իր պատասխանատվության պահը: Որ պահից սկսած են ձախողումների ու տապալումների, երկրում տեղի ունեցող վթարների, Հայաստանի կորուստների համար մեղավոր ճանաչվելու ինքն ու իր թիմը: Իսկ գուցե այդ պահը երբեք էլ չի՞ գալու: Այսպես ասած` 8 տարվա վակուում ենք ունենալու: Իրենց ձախողումների համար պատասխանատու են նախկինները, իսկ հաջորդ իշխանությունների ձախողումների համար պատասխանատվություն կկրեն գործող իշխանությունները: Բայց մենք, որ 30-40 տարի ապրել ենք այս երկրում, չենք հիշում, որ 90-ականների ծանր օրերին Տեր-Պետրոսյանի իշխանությունը գեթ մեկ անգամ իր անհաջողությունները, մութն ու ցուրտը, պակաս-պռատը բացատրեր սովետական իշխանության սխալներով: Կամ` Ռոբերտ Քոչարյանն իր ժամանակ կատարվող նեգատիվ իրադարձությունների մեղքը գցեր Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, Սերժ Սարգսյանն էլ արդարանար, թե Ռոբերտ Քոչարյանն է վատ կառավարել: Ես շատ լավ հիշում եմ, որ նախարարի պաշտոնը 10 օր առաջ ստանձնած պաշտոնյան տարեվերջյան հաշվետվություն էր տալիս` ներառելով նաեւ իր նախորդի ժամանակաշրջանը:
Քաղաքականություն
Անպատասխանատուն
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯