Քաղաքականություն

Խնդիրը Քոչարյանը չէ, խնդիրը մենք ենք

Խնդիրը Քոչարյանը չէ, խնդիրը մենք ենք

Ինչո՞վ են իրարից տարբերվում Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի կապակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հիստերիկ արձագանքները: Ես կասեի՝ ձայնի ուժգնությամբ եւ հուզական ֆոնի խտությամբ: Իսկ ինչ վերաբերում է խոսույթներին, ապա դրանք մեկը-մեկին կրկնում էին միմյանց: Այն էլ ասեմ, որ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներն ավելի արագ խոդի ընկան, քան հայկականները: Մինչ մեր կողմից Վահագն Ալեքսանյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը տեղից շարժվեցին, Հաքին.ազ-ն արդեն Արազն անց էր կացել էն կուռը: «Հրապարակն» այդ կապակցությամբ գրեց. «Ադրբեջանում հերթական հակահայ հիստերիան է, այս անգամ կապված նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի հետ: Այդ երկրի առաջատար եւ հատկապես իշխանամետ ԶԼՄ-ները, ինչպես եւ ենթադրվում էր, ուշի-ուշով հետեւել են Քոչարյանի ասուլիսին եւ դրանում հնչած մտքերին՝ դրանք դիտարկելով եւ ներկայացնելով իրենց լույսի ներքո, այն է՝ համեմված անհեթեթ մեղադրանքներով, զառանցագին եզրակացություններով եւ այլն»:

Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ադրբեջանական «մեղադրանքներին եւ զառանցագին եզրակացություններին» միացան հայ արեւմտամետ, ներողություն արտահայտությանս համար, «դալբայոբները»՝ Սծյոպիկ Ճըպըլ-Սաֆարյան, Արման Բաբաջանյան եւ ոմն քաղաքագետ Հարություն Մկրտչյան: Իսկ երբ Քոչարյանի մոտ 4 ժամանոց ասուլիսն արդեն ավարտվել էր, եւ լրագրողները գնացել էին, աղմուկն այնքան բարձրացավ, որ խլացրեց անգամ Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան մոտալուտ բանակցությունների մասին լրատվության հզոր դռդռոցը: Աշխարհի հզորագույն լրատվամիջոցներն անզոր էին լռեցնելու Հարավային Կովկասից հասնող անմարդկային ոռնոցը: Թվում էր՝ տարածաշրջանն արդեն ինքնահրկիզվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի կասկածներից: Այսքանը՝ աղմուկի մասին:
Իսկ ինչ վերաբերում է հարցի հուզական կողմին՝ ովքե՞ր էին ասուլիսից ավելի հուզված՝ ադրբեջանցինե՞րը, թե՞ հայերը, կարելի է ասել, որ ադրբեջանցիները հոգեբանորեն ավելի պատրաստված էին գլխների գալիքին, քան՝ հայերը: Եվ դա էր թերեւս պատճառը, որ ադրբեջանական կողմի արձագանքներում (ցնդաբանություններում) գոնե հոդաբաշխ խոսքի նշույլներ կային, մի բան, որ առկա չէր Նիկոլ Փաշինյանի լանգուլվազի արած «հայտարարություններում»:

Մեր «դալբայոբներն» այնքան էին հուզվել, որ ամբողջ ասուլիսից հատկապես հոգնան (կլիզման) եւ դրա հետ փոխկապակցված մարմնի մասն էին հիշատակում իրենց ելույթներում եւ գրառումներում: Սծյոպիկ Ճըպըլ-Սաֆարյանը, օրինակ, խիստ մտահոգված Էրդողանի եւ Ալիեւի քմահաճությանը թողնված իր եւ իր համախոհների հետույքի ճակատագրով՝ գրեց. «Դրա համար է իր քամակը նեղ պահել, որ մենակ Ռուսաստանի գուբերնատորի տաբուրետկային հերիքի»: Վիլայեթչիկների եւ թուրքի լամուկների տիպիկ ներկայացուցիչը, ինչպես տեսնում եք, շատ ինքնատիպ պատկերացումներ ունի իր ապագայի հետ կապված: Իսկ ահա ՔՊ-շնիկ Վահագն Ալեքսանյանը, որ առաջին լպտացողներից էր, Քոչարյանի ասուլիսի մասին այսպիսի եզրակացություն տվեց. «Սա ոչ թե Հայաստանի նախկին նախագահի, այլ ռուսական հատուկ ծառայությունների «պռապռշչիկի» խոսքեր են»: Թե ինչից էր Վահագը նման եզրակացության հանգել, դժվար է ասել: Ես գիտեմ, որ անելանելի իրավիճակում հայտնված մարդու աչքին ինչ ասես կարող է երեւալ, բայց այսպիսի բա՞ն՝ աներեւակայելի է: Ամբողջ աշխարհն իրենց՝ շպիոն լինելուց է խոսում՝ Թրամփից մինչեւ Պուտին, սա եկել, Հայաստանի Հանրապետության նախագահին է «շպիոն» ասում:

Ես առաջարկում եմ՝ այսքանով ՔՊ-ի ու ՔՊ-շնիկների մասը սահմանափակել եւ անցնել Բաքվի մեկ-երկու արձագանքներին, որոնք հատկանշական են մի քանի առումով: Դրանք, այո, ցնդաբանություններ են, բայց դրանց մեջ պարզորոշ տեսանելի է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի միջով անցնող կարմիր թելը: Թշնամին դա տեսել է, մերոնք՝ ոչ: Տեսեք՝ ադրբեջանական մամուլն ինչ է գրում. «Մինչ Քոչարյանի նախկին ընկերները Բաքվի զինվորական դատարանում պատասխան են տալիս Ադրբեջանի եւ ադրբեջանական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար, նա առանց զղջման փոքր-ինչ նշույլի, կրկին փորձում է վերակենդանացնել «Ղարաբաղի հարցի» առասպելը»: Փաստորեն, Քոչարյանը համամիտ չէ Նիկոլի եւ Ալիեւի հետ, որ «Ղարաբաղի հարցը» լուծված է: Եվ այդ մասին, այ, այ, այ, նա խոսում է «առանց զղջման փոքր-ինչ նշույլի»: Մեկ այլ հրապարակման հեղինակ էլ նկատել է, որ Քոչարյանի հռետորաբանությունն իրեն հիշեցնում է Պուտինի, Լավրովի եւ Զախարովայի պաշտոնական հայտարարությունները: Այո, Քոչարյանի հռետորաբանությունը դուր չի գալիս Ադրբեջանին, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը խիստ տարբեր է Նիկոլ Փաշինյանից եւ չի կրկնում Ալիեւի հայտարարությունները կամ գործադրում դրանք: Ահա այսպիսի բաներ, սիրելի ընթերցող:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի մասին դեռ երկար կխոսենք, ՔՊ-ն՝ իր հերթին, մենք՝ մեր: Նկատի ունենանք, սակայն, որ ճշմարտությունը մեկն է, եւ հնարավոր չէ նույն բանի մասին երկու, երեք կամ մի քանի ճշմարտություններ ասել: Ռոբերտ Քոչարյանն ասել է այն, ինչ ասել է: Այլ հարց է, թե ով ինչպես է ընդունել նրա ասածները: Խնդիրը, ըստ էության, մենք ենք եւ ոչ թե Քոչարյանը, որին իսկապես հասու են երկիրն այս վիճակից հանելու ուղիներն ու հնարավորությունները, իսկ մենք, շվարած, չենք ընկալում դա: Ի՞նչ ասեմ, ՔՊ-ն կարող է անվերջ ճղճղալ, ձայնակցել Ադրբեջանին, բայց դրանից ի՞նչ օգուտ: Ճղճղոցն այդ երբվանի՞ց է քաղաքական կամ տնտեսական կատեգորիա համարվում, ո՞վ է ճղճղալով մինչ օրս երկիր փրկել, որ ՔՊ-ն փրկի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image