«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում խախտվել են ընտրողի իրավունքի հիմնարար սկզբունքները։
Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները լիովին չեն արտացոլում Հայաստանի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների իրական կամքը։
«Իրավապահ մարմինները վերածվել են քաղաքական սպասարկուի։ Մեր կուսակիցների նկատմամբ հետապնդումները դեռ շարունակվում են, ԿԸՀ միջնորդություններ են ներկայացվում մեր թեկնածուների նկատմամբ՝ միջանկյալ անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ»,- ասել է նա: