Էլբրուս լեռան վրա փրկարարական խումբ է ուղարկվել՝ օգնություն ցուցաբերելու 5100 մետր բարձրության վրա դժվար իրավիճակում հայտնված վեց ալպինիստների։
Ռուսաստանի ԱԻՆ-ի Կաբարդինո-Բալկարիայի վարչության հաղորդմամբ՝ օգնության ազդանշանը ստացվել է հուլիսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:21-ին։ Դեպքի վայր են մեկնել Ռուսաստանի ԱԻՆ Էլբրուսի բարձրալեռնային որոնողափրկարարական ջոկատի ութ փրկարարներ։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։
Նշվում է, որ կան զոհեր։