Հասարակություն

Հրազդանում մանկապարտեզների աշխատանքը եւս մեկ շաբաթով կհետաձգվի 

Հրազդանում մանկապարտեզների աշխատանքը եւս մեկ շաբաթով կհետաձգվի 

Այսօր Հրազդանի որոշ մանկապարտեզներում աշխատակիցները մանկապարտեզ են գնացել, մաքրել՝ նախապատրաստվել աշխատանքային օրվան: Հիշեցնենք, որ Հրազդանում մանկապարտեզները հունվար-փետրվար ամիսներին չեն գործել: Աշխատակիցները մեզ ասացին, որ առավոտյան աշխատանքի են, եւ ոչ մի հրահանգ չի եղել, որ աշխատանքի վաղը չգնան:  

Հրազդանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանից հետաքրքվեցինք՝ մարտի 2-ին  Հրազդանում գործող մանկապարտեզները կաշխատե՞ն, այն դեպքում, երբ պաշտոնապես հայտարարվեց դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները դադարեցնել մեկ շաբաթով.  
«Մեր համայնքաապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցները՝ մանկապարտեզները, երաժշտական դպրոցները 1 շաբաթ չեն գործելու: Կհետեւնենք  պաշտոնական լրահոսին, կհասկանանք երբ կգործեն»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image