Հասարակություն

Ինչպես սիրում էր ասել նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, այստեղ՝ «ցըմփ»

Ինչպես սիրում էր ասել նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, այստեղ՝ «ցըմփ»

Բարձրագույն դատական խորհուրդն օրերս հայտարարություն է տարածել, որում փաստաբաններին մեղադրել է սոցցանցերում որոշ դատավորների մասին հրապարակումներ, գրառումներ անելու, կարծիքներ հայտնելու համար. «Բարձրագույն դատական խորհրդի հայտարարության սնանկությանն առավել փաստարկված հակադարձելու համար նախ նշեմ,որ ԲԴԽ առաքելությունը դատարաններին գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, այլ ոչ թե փաստաբաններից:Բավական է մեջբերել «Կառավարությունը ես եմ» Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ,համաձայն որի՝բոլոր պաշտոններին նշանակված ղեկավարներն ուղղակի ֆիգուրներ են և բացառություն չէ նաև դատական իշխանությունը:Բացի այդ, երկրի ղեկավարն ինքն է փաստել,մեջբերեմ՝ «Մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգից» կամ՝«Պատերի տակ վնգստացող դատավորներն իրենց տերերին են փնտրում»,-Hraparak.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲԴԽ-ի հայտարչարությանը, ասաց «Կյանքի իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ռուզան Ադանալյանը:

Իրավապաշտպանին հետաքրքրում է, թե, օրինակ, ԲԴԽ նախագահին գոնե հաջողվե՞լ է պարզել՝ ի վերջո ովքե՞ր են պատերի տակ վնգստացող դատավորները:

«Ամեն անգամ, երբ առճակատվում ես դատավորի անօրինական գործողություններին,ակնհայտ կողմնակալ դիրքորոշմանը՝ ակամայից ցանկություն է առաջանում զուտ վարչապետի բնորոշմամբ հարցնել՝ «Պատվարժան դատարան,Դուք վնգստացող դատավորների ցուցակու՞մ եք»: Դատավորին այս հարցն առաջադրելու իրավունքն արդեն իսկ վերապահված է և տարակուսելի է,որ այն երբևէ ԲԴԽ կողմից որպես դատավորի հեղինակությանը և դատական համակարգին արատավորող միտում չի գնահատվել: Սրան զուգահեռ, ԲԴԽ հայտարարությամբ փաստաբաններին է կոչ արվել զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից: Ինչպես սիրում էր ասել նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն,այստեղ՝ «ՑԸՄՓ»:

«Կա՞ մի դատավոր,որ իմ ասածը չանի,հըլը ուզում եմ տենամ էդ դատավորին»-հարգելի ԲԴԽ՝ մի անհանգստացեք,մի՞թե չգիտեք, որ ամբողջ համակարգը գործում է մեկ անձի հրամանի ներքո և ինչպե՞ս կարելի է ձևացնել, թե ԲԴԽ –ն իր սահմանադարական լիազորությունների շրջանակում ապահովում է դատավորների անկախության երաշխավորումը և դատական իշխանության համբավի պաշտպանությունը: Միգուցե դատական իշխանության համբավը փնտրեք քաղաքական նպատակներով թիրախավորված դատավորներին նսեմացնելու, քրեական հետապնդումներ հարուցելու,կալանավորելու,անհիմն մեղադրանքներ առաջադրելու և չփաստարկված տեղեկություններով ձեր իսկ կողմից վարկաբեկելու գործընթացներում:Դատավորի նկատմամբ հանրային վստահությունը ձեռք է բերվում ոչ թե հայտարարություններով ու կոչերով,այլ բուն դատական պրոցեսներում արձանագրված փաստերով ու դատական ակտեր կայացնելով: Իրավական պետությունում դատական իշխանության հեղինակությունը կառուցվում է իրավաչափ որոշումների,այլ ոչ թե քննադատության սահմանափակման միջոցով, երբ առկա են խայտառակ դատական ակտեր, որոնց առկայությունից ուղղակի պայթում է համակարգը,իսկ այդ մասին իրավական հանրույթն ուղղակի պարտավոր է բարձրաձայնել: Անհեթեթություն է խոսել դատարանի անկախությունից, մեղադրել փաստաբանների և այլոց,թե ՝ հայ-հարայ հասեք, դատավորներին բան են ասում: Ու՞մ հայտնի չէ, որ դատարանը դարձել է որպես գործադիր իշխանության քաղաքական հետապնդումների մահակ և հանցագործություններ կոծկելու գործիք:Դատական համակարգի անկախությունը պետության դեմքն է, որը մենք վաղուց արդեն կորցրել ենք և պետական օրգանիզմի կենսունակության կարևորագույն օրգան: Իսկ մեր երկրում տիրող քաղաքական մտքի պայմաններում «վերարտադրված» ԲԴԽ-ն աղմկում է,սակայն առանց բովանդակության և ինչ որ տեղ նաև «ակադեմիական» բաժակաճառերի տրամաբանությամբ»,-նշեց մեր զրուցակիցը՝ անդրադառնալով 12 տարի շարունակ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության առնված իր 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության գործնին :

«Հիմա ԲԴԽ-ն կարո՞ղ է կոնկրետ պատասխանել, իրո՞ք «արդարադատությունը բոլորինս է» և ո՞րն է այստեղ կյանքի իրավունքից զրկված որդուս բաժին արդարադատությունը:Գործի քննությունը փոխանցվել է քավոր- սանիկականով անցած, նախկին դատախազ՝ Հովհաննես Սաֆարյանին, թվով 6-րդ դատավորն է,գործում է նախորդների «հավաքական» հատկանիշներով: Իբր հաճախակի նիստեր է նշանակում, հետո սկսում է նիստերի օրերը «մաղել» ու հետո ինձ երեսով է տալիս: Թող որևէ մեկին չթվա,թե դրանով ինձ լավություն է անում կամ ես պետք է խոնարհվեմ դատարանի առաջ, պետության պոզիտիվ պարտականությունն է,որը պետությունը չի կատարել: Նիստը բացել-փակելու հայտնի մեթոդով՝ Թվով 12-13 նիստեր արդեն հետաձգվել են,սակայն դատալեսքսում բոլոր նիստերը նշված է կայացած,նայողը կմտածի՝ այս ինչ հրաշք դատաքննություն է,բոլոր նիստերը կայացել են: Ձևական առումով այո,սակայն բովանդակային առումով դրանք չենկայացել: Նախապես հստակ իմանալով, որ նիստը չի կայանալու,հատուկ չեն տեղեկացնում, որպեսզի Երևանից հասնենք Գյումրի, նիստը բացի, բաղձալի «галочка» դնի, ինչը փաստում է, որ վաղեմության ժամկետները սպառելու հանգամանքից էդատավորն իրեն ապահովագրում,սակայն զուգահեռ՝ քողարկված ձևով դրան է տանում:Գործով բացարձակ հետաքրքրված չէ, ակնհայտ է՝ գլխավոր դատախազության կողմից արված «инструктаж»-ն աշխատում է, շահագրգռված չէ գործի օբյեկտիվ քննությամբ:Անցած նիստին ազատության մեջ գտնվող ամբաստանյալը առանց որևէ պատճառի չէր ներկայացել դատարան, սույն դատավորի օրոք սա արդեն 2-րդ դեպքն է,իսկ հարցին,թե որտե՞ղ է ամբաստանյալդ և առկա՞ են արդյոք փաստական տվյալներ վերջինի չներկայանալու պատճառների մասին, պարզվեց՝ առկա չեն,իսկ ամբաստանյալն անհասանելի էր և չէր արձագանքում նաև իբր «անտեղյակ» պաշտպանի զանգերին: Միջնորդեցի անհապաղ որոշում կայացնել խափանման միջոցը փոխելու մասին:Անա Վարդապետյանի հիմնարկից գործուղված մեղադրող՝ Տաթևիկ Ղուկասյանն էլ մի այլ գորովանքով խնդրեց դատարանին խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժել:12 տարի դատախազության պահած-փայփայած «հորքուրի գանձին» ի՞նչ սրտով թույլ տան կալանավորել: Միջնորդությունը հետաձգվել է,հաջորդ նիստին կերևա, ոնց են հերթական անգամ լղոզելու, առավել ևս դատավորը տարված է պաշտպանի ակնհայտ ստերով,կարծես անձամբ էլ համաձայն է ստերի ու «կռուտիտների» գործադրմանը: Պարզ է չէ՞, ամեն դատավորի մոտ չէ,որ կհամարձակվի նման «խաղեր» տալ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվողը:

ԲԴԽ-ներին վաղուց են հայտնի այս գործի մանրամասները,12-տարի գործը քննած նախորդ դատավորների ենթադրյալ հանցագործությունների մասին տրված հաղորդումներն ու էլի լիքը բաներ: Մատների վրա կարելի է հաշվել մասնագիտական բարձր արժանապատվությամբ օժտված, պրոֆեսիոնալ,բարեխիղճ, բառի բուն իմաստով՝ մարդ դատավորների,ովքեր այս օրերին սահման պահող զինվորի են նման, փառք ու պատիվ իրեն:

Մեղքն ուրիշի շալակը տալու փոխարեն, լավ կանեն իրենց պոտենցիալ հանցագործ դատավորներին տիրություն անեն:Ինչ ցանել են,էդ էլ հնձում են,սակայն ավելի բնորոշ իմաստություն էլ կա՝սրած մախաթի,իսկ հետագայում համապատասխան վայրում դրա հայտնվելու մասին և, ինչպես տեսնում եք,տվյալ դեպքում այն շատ արդյունավետ է գործում»,-ավելացրեց Ռուզան Ադանալյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image