Ոստիկաններով շրջապատված Յոթ Վերքում դեռ ընթանում է Փաշինյանի մասնակցությամբ կեղծ պատարագը։ Արձանագրենք, որ Շիրակի թեմի բոյկոտի հետևանքով ներսում մոմ չի վաճառվել, անգամ երգչախումբն է դրդից բերվել։ Ո՛չ մոմավաճառ, ո՛չ հավաքարար, և ոչ էլ երգչախումբը ներկա չեն։Hraparsk.am_ին պատմեցին թեմի սպասավորները։
Երգեհոնի բանալին ոստիկանները փնտրեցին չգտան, բոլոր սրբությունները սկսած սուրբ սկիհից հավաքվել է պատարագի սուրբ սեղանից։
Շիրակցի հավատացյալները անգամ Սրբազանի գահն են հանել, որ իրենց խոսքերով դավաճան եպիսկոպոսները այն չօգտագործեն։ Անգամ աթոռներն են հանել, որ ներկա սրբազանները չնստեն։