Հասարակություն

Մի կերպ 30-60 դրամով վաճառում ենք, ես չգիտեմ` ում ծաղիկն են արտահանել

Մի կերպ 30-60 դրամով վաճառում ենք, ես չգիտեմ` ում ծաղիկն են արտահանել

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որով հայտնել էր, որ ի թիվս այլ ապրանքատեսակների հունիսի 19-21-ը Հայաստանից արտահանվել է 390 հազար հատ` 7 տոննա ծաղիկ։

Մենք կապվեցինք «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանի հետ եւ հետաքրքրվեցինք` իրենց վարդերն արտահանվե՞լ են, Պապոյանի նշած թվերի մեջ իրենց ջերմոցի ծաղիկները կա՞ն: Նա նշեց, որ իր ջերմոցից ոչ մի հատ ծաղիկ չի արտահանվել․ «Տեղյակ չեմ, թե ումից են տարել, երբ են տարել ու որտեղ են տարել։ Իրականում ես էլ եմ նման լուրեր կարդում, բայց հստակ մարդիկ, ում արտադրանքը որ արտահանել են, ես չեմ ճանաչում»։

Հարցին՝ այժմ ինչպե՞ս է իրացնում իր ջերմոցի ծաղիկները՝ Վարդանյանը նշեց․ «Մի կերպ, 30 դրամով, 50 դրամով, 60 դրամով փորձումենք վաճառել, այնքան, ինչքան որ կարողանում ենք, իսկ մնացածը թափում ենք»։

Նրա խոսքով վաճառքը չի փակում ծախսերը․ «Ծախսերի տակից դուրս չենք գալիս, ապրանքը թափում ենք, այս ամիս դեռ աշխատավարձ չենք վճարել, գազի վարձը չենք կարողանում վճարել։ Այս պահին մեր արտադրանքը կազմում է 17-18 հազար հատ ծաղիկ, գումարայինով այս ամիս կարող էինք արտահանել մոտ 35-40 մլն դրամի ծաղիկ։ Մենք արտադրում ենք 30 տեսակի հոլանդական վարդեր, որոնց տնկիները ներկրում ենք Հոլանդիայից, տեղում ծախս ենք անում մշակելու վրա ու ինչպե՞ս եք մտածում` խելքին մո՞տ է, որ դա հնարավոր լինի նորից Հոլանդիա տանել ու վաճառել»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image