Միջազգային

Իրանը կարողանո՞ւմ է շրջանցել Հորմուզի նեղուցի ամերիկյան բլոկադան

Իրանը կարողանո՞ւմ է շրջանցել Հորմուզի նեղուցի ամերիկյան բլոկադան

Չնայած նրան, որ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Հորմուզի նեղուցում Իրանի նկատմամբ ծովային բլոկադա է սահմանել, սակայն Իսլամական Հանրապետությունը պարզվում է, որ կարողանում է շրջանցել բլոկադան եւ շարունակել նավթ արտահանել։

Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն Vortexa-ի տվյալների, Իրանի դեմ ծովային բլոկադայի հայտարարման պահից մինչեւ հիմա տասնյակ լցանավներ եւ գազատար նավեր կարողացել են անցնել նեղուցով՝ շրջանցելով սահմանված արգելքները։ Դա արվում է նույնիսկ այն դեպքում, երբ հայտնի է, որ Պարսից ծոցի ավազանում կան ամերիկյան ռազմածովային ուժեր։

Մոտավոր հաշվարկով՝ բլոկադայի այս օրերին տեղափոխվել է ոչ պակաս, քան 10,7 միլիոն բարել նավթ, որի համախառն արժեքը կազմում է 910 միլիոն դոլար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image