Այլ

Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացուցակում եք

Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացուցակում եք

Դավոսում Կանադայի վարչապետը Մարկ Քարնին փաստացի ազդարարեց հետպատերազմյան աշխարհակարգի վերջնական փլուզումը։ Այնպես, ինչպես ժամանակին Չերչիլն իր ֆուլտոնյան ճառում հայտարարեց «երկաթե վարագույրի» մասին, որը բաժանեց հետպատերազմյան Եվրոպան և ազդարարեց «սառը պատերազմի» սկիզբը:
Բայց այս անգամ ավելի տեղին է կիրառել մեկ այլ մտածողի Թոմաս Հոբսի՝ «Բոլորը բոլորի դեմ պատերազմ» հասկացությունը, որով նա նկարագրում էր մարդկության «բնական վիճակը»՝ մինչև պետությունների ի հայտ գալը: Այժմ էլ աշխարհը, կարծես, «առաջ՝ դեպի ետ» տարբեկակով սրընթաց վերադառնում է կայսերությունների դարաշրջան, երբ ունիվերսալ գլոբալ կարգը փոխարինվում է «ամրոցների» մրցակցությամբ։
Ի՞նչ է սա նշանակում մեզ պես երկրների համար. 5 գլխավոր թեզ․

1 Կանոնների դարաշրջանն ավարտված է։ Միջազգային իրավունքն ու ինստիտուտները այլևս չեն պաշտպանում փոքրերին։ Խոշոր խաղացողները առաջնորդվում են բացառապես ուժի իրավունքով, իսկ օրենքները կիրառում են ընտրովի՝ երբ իրենց ձեռնտու է։

2 Միայնակ մնալը կործանարար է։ Հեգեմոնների հետ «դեմ առ դեմ» բանակցելը թուլության նշան է։ Միջին պետությունները կա՛մ պետք է միավորվեն կոալիցիաներում, կա՛մ կկլանվեն։ Չեզոքությունը այլևս անվտանգություն չի երաշխավորում։

3 Ինքնիշխանությունը՝ դիմադրողականություն է։ Նոր աշխարհում անկախությունը որոշվում է ոչ թե հռչակագրերով, այլ ճնշմանը դիմակայելու ունակությամբ։ Տնտեսական կախվածությունը խոցելի է դարձնում ցանկացած քաղաքական դիրքորոշում։

4 Արժեքներն առանց ուժի՝ ոչինչ են։ Ժողովրդավարությունը միայնակ չի կարող լինել «մուտքի տոմս»։ Եթե արժեքները ամրապնդված չեն ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական հզորությամբ, դրանք մնում են լոկ գեղեցիկ խոսքեր։

5 «Ապրել ճշմարտության մեջ» նշանակում է իրերը կոչել իրենց անուններով։ Դիվանագիտական մեղմասացությունները (էվֆեմիզմները) և լռությունը դաշնակիցների սխալների հանդեպ միայն քայքայում են վստահությունը։

Հետևություն. Հին աշխարհին վերադարձ չկա։ Նոր աշխարհն իրողություն է, այն հնարավոր չէ չտեսնել անգամ փակ աչքերով:  Պետք է առնչվել այդ իրողության հետ, կառուցել այն՝ առանց պատրանքների, բայց ազդեցության ռեալ մեխանիզմների:

Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image