Միջազգային

Պուտինը զանգել է Ալիևին․ ի՞նչ են քննարկել

Պուտինը զանգել է Ալիևին․ ի՞նչ են քննարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, ըստ այդ երկրի ԶԼՄ-ների։

Հայտարարության համաձայն՝ երկկողմ և միջազգային արդիական հարցերի քննարկումից հետո առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը և երկու երկրների կառավարությունների ու համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը։

Կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման իրենց հանձնառությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել էր Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Այդ անգամ էլ Ռուսաստանի նախագահը չի շնորհավորել Հայաստանի վարչապետին ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցած հաղթանակի կապակցությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image