Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ի անդամներին ձերբակալելու համար Գյումրի է եկել ՆԳՆ նախարարի խորհրդականը

«Ուժեղ Հայաստան»-ի անդամներին ձերբակալելու համար Գյումրի է եկել ՆԳՆ նախարարի խորհրդականը

Քիչ առաջ ոստիկանությունը իբր ընտրակաշառք բաժանելու կասկածանքով ձերբակալեց Գյումրու Նորավան թաղամասում՝ թիվ 18 դպրոցի դիմաց գտնվող «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի երեք անդամի։ Ուշագրավ է, որ Ոստիկանական խումբը ժամանել էր Երևանից, գործողությունը ղեկավարել է ՆԳՆ նախարարի խորհրդական Արթուր Խուդինյանը ։Միևնույն ժամանակ, փաստաբաններին թույլ չտվեցին մուտք գործել տարածք։

Փաստաբան Հայկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին փորձում են պարզել՝ որտեղ են տեղափոխվել ձերբակալվածները, որպեսզի զբաղվեն նրանց շահերի պաշտպանությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image