Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի Ս. Աստվածածին, Ս. Ավազան եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Շնորհք քահանա Մաթևոսյանը միացել է «տիրադավներին»: Մեզ հետ զրույցում Տեր Շնորհք քահանա Մաթևոսյանն ասաց, որ իր վրա որեւ մեկը ճնշում չի գործադրել, ուզել է՝ միացել է. «Միացել եմ Փաշինյանի եկեղեցու «բարեփոխման» ծրագրին, քանի որ ուզում եմ ամեն ինչ թափանցիկ լինի: Թափանցիկ լինի եկեղեցու կառավարումը, որ միապետություն չլինի, որ նստեն խորհրդակցեն բոլորը իրար հետ, ոչ թե մեկը ներկայացնի ու ինքն էլ անի: Ժողովուրդը իմանա, թե եկեղեցին ինչ որոշումներ է կայացնում ու տեղյակ լինի»: Չե՞ք կարծում, այս պայքարը, ոչ թե Կաթողիկոսի դեմ է, այլ մեր կրոնի եւ հավատքի. «Չէ, էդպիսի բան չկա, հանգիստ եղեք»: Երեկ եկեղեցում պատարագի ժամանակ Դուք զեղչե՞լ եք Վեհափառի անունը. «Առաջնորդը էդպիսի հրահանգ չի տվել, եւ ես էլ պատարագի ժամանակ Վեհափառի անունը ասում եմ»: Ստացվում է, որ Փաշինյանը որ կիրակի գնում է եկեղեցի, այդ կիրակի օրը պատարագ մատուցող քահանան զեղչում է Վեհափառի անունը, իսկ մնացած կիրակիները նորմալ պատարագ են անում եւ արտասանում կաթողիկոսի անունը, այդպե՞ս է. «Դե հիմնականում էդպես ա, հա: Մինչեւ հիմա ես Վեհափառի անունը չեմ զեղչել»: Եթե Փաշինյանը որոշի այս կիրակի Լեռնանիստի եկեղեցի գալ, կսպասե՞ք Կոտայքի թեմի առաջնորդի հրահանգին, կզեղչե՞ք Վեհափառի անունը. «Կոտայքի Թեմի առաջնորդը կապ չունի, դա իմ որոշումն է»: Ինչպե՞ս հասկանալ՝ Դուք կանգնա՞ծ եք Ձեր Թեմի առաջնորդի կողքին. «Չէ, բարեփոխման կողքին»: Այսինքն՝ դեմ եք Վեհափառին. «Ես բարեփոխման կողմնակից եմ, եւ անձամբ կաթողիկոսի դեմ բան չունեմ»: Բայց Փաշինյանի՝ եկեղեցու «բարեփոխման» ծրագիրը Կաթողիկոսին դեմ է. «Իրա դեմ չի, իրեն խնդրում են, որպեսզի գնա հանգստի եւ բարեփոխումը կատարվի, ոնց հասկացանք ինքն ա էդ բարեփոխմանը դեմ»: Կարծում եք Փաշինյանին կաջողվի՞ փոխել Կաթողիկոսին. «Եթե Աստված գտնի, որ դա բարի է՝ կհաջողվի»:
Հասարակություն
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯