Հայաստանի համար մատակարարվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխության հարցում այս պահին որևէ նորություն չկա։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարի խոսքով՝ կառավարությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը ռուս գործընկերների հետ, սակայն ներկայումս քննարկվող կամ հաստատված փոփոխություններ չկան։
Խուդաթյանը նշել է, որ Հայաստանը բնական գազը ստանում է սահմանված ժամանակացույցին համապատասխան և գործող պայմանագրերով ամրագրված սակագներով։