Քաղաքականություն

Վախի պայմաններում կայացված որոշումը չի կարող համարվել լիարժեք ազատ

Վախի պայմաններում կայացված որոշումը չի կարող համարվել լիարժեք ազատ

«Նախընտրական դիսկուսում լայնորեն շրջանառվել են պատերազմի, անվտանգության ճգնաժամի և ծանր հետևանքների մասին հայտարարություններ։ Անկախ նրանից, թե այդ հայտարարությունները հնչել են իշխանության ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների կամ այլ քաղաքական դերակատարների կողմից, դատարանը պետք է գնահատի նաև դրանց ազդեցությունն ընտրական միջավայրի վրա»,- ՍԴ նիստի ժամանակ ասաց «Միասնության թևեր»-ի ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը․

«Պատերազմի թեման սովորական քաղաքական թեմա չէ, ՀՀ-ում պատերազմը վերացական գաղափար չէ, այն հազարավոր քաղաքացիների անձնական փորձառությունն է, այն ունի անմիջական հոգեբանական ազդեցություն։ Երբ ընտրական գործընթացում ակտիվորեն օտագործվում են պատերազմի, անվտանգության փլուզման կամ ազգային աղետի մասին կանխատեսումներ, ընտրողն սկսում է որոշումներ կայացնել ոչ թե ծրագրերի համեմատությամբ, այլ վախի ազդեցության ներքո։ Իսկ վախի պայմաններում կայացված որոշումը չի կարող համարվել լիարժեք ազատ որոշում»,- նշեց նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image