Ժամանց

Հայտնի է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային կիսապաշտպանը․ ով է նա

Հայտնի է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային կիսապաշտպանը․ ով է նա

Transfermarkt հեղինակավոր ինտերնետ-կայքը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային կիսապաշտպանների ցանկը։ Ըստ այդմ, այդ ցանկում առաջին հորիզոնականը գրավել է Մադրիդի «Ռեալի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուրդ Բելինգեմը։ Քսաներկուամյա մարզիկի գինը կազմում է 160 միլիոն եվրո։ Երկրորդ հորիզոնականում իսպանացի 23-ամյա Պեդրին է՝ «Բարսելոնա» ակումբից։ Նրա գինը կազմում է 140 միլիոն եվրո։ Եռյակը եզրափակում է «Բավարիայի» կիսապաշտպան քսաներկուամյա Ջամալ Մուսիալան։ Նրա արժեքը կազմում է 130 միլիոն եվրո։ Ցանկում են նաեւ «Արսենալից»՝ Դեքլան Ռայսը, «Ռեալից»՝ Ֆեդերիկո Վալվերդեն, «Չելսիից» Քոուլ Փալմերը, որոնց արժեքը կազմում է 120-ական միլիոն եվրո։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image