Միջազգային

ԱՄՆ-ն կրկին դավաճանեց․ Իրանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը

ԱՄՆ-ն կրկին դավաճանեց․ Իրանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը

Իրանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին մեղադրել է դիվանագիտական գործընթացը խափանելու մեջ։

«Իրանի ժողովուրդը, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային հանրությունը հստակ տեսնում են, թե ինչպես են ԱՄՆ իշխող շրջանակները տարվա ընթացքում երրորդ անգամ բանակցային գործընթացին զուգահեռ բացահայտորեն դավաճանում դիվանագիտությանը։ Այս անգամ նրանք անտեսեցին անգամ 14 կետից բաղկացած հուշագրի տակ սեփական ստորագրությունը՝ դատարկ պատրվակներով խախտելով դրա դրույթները ստորագրումից ընդամենը 20 օր անց, և կրկին բորբոքեցին պատերազմի ու թշնամանքի կրակը Իրանի մեծ ժողովրդի դեմ», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Իրանի ԱԳՆ-ում նաև հիշեցրել են, որ ԱՄՆ-ն ուժեղացրել է ռազմական հարվածները երկրի տարածքին՝ միաժամանակ մտցնելով ծովային շրջափակում և հարձակվելով մի շարք քաղաքացիական օբյեկտների վրա: Գերատեսչությունում ընգծել են, որ դրանք ռազմական հանցագործություններ են։ Բացի այդ, իրանական կողմը կրկին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին «շտապ արգելել» Միացյալ Նահանգների կողմից իրենց տարածքների և ենթակառուցվածքների օգտագործումը Իրանին հարվածներ հասցնելու համար:

Թեհրանում կարծում են, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանում հակամարտության հետագա սրացումը կանխելու համար:

Լրահոս

Ամենաընթերցված

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդ...

×
Gallery Image