Չարենցավանում այս պահին ձյուդոյի Հայաստանի առաջնություն է ընթանում: Մասնակցում են պատանիների և երիտասարդների խմբերը: Մրցաշարը մեկնարկել է երեկզ, այսօր կավարտվի:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց` առաջնությանը մասնակցում է 140 մարզիկ Հայաստանի տարբեր մարզերից.
«Կան, խոստումնալից մարզիկներ կան, և, ինչո՞ւ չէ, էն մարզիկներից են, որ թիմը ձեւավորելու է, և մասնակցելու են միջազգային մրցաշարերի»,-ասաց Թաթուլ Հովհաննիսյանը:
Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, ձյուդոյի վետերանների աշխարհի փոխչեմպիոն Հովհաննես Օհանյանն էլ մեզ հետ զրույցում նախ նկատեց` սա աննախադեպ միջոցառում է Չարենցավանի և Կոտայքի մարզի համար, ապա հիշեցրեց, որ անցյալ տարի էլ դարձյալ Չարենցավանում` այս նույն մարզադպրոցում կազմակերպվել էր «Արարատ Նազարբեկյանի անվան ձյուդոյի միջազգային մրցաշար, և այդ փորձը հաշվի առնելով` ֆեդերացիայի հետ որոշում կայացվեց այստեղ անցկացնել նաև Հայաստանի առաջնությունը:
«Անցած տարվա «Նազարբեկանի անվան Չարենցավանի գավաթ» միջազգային մրցաշարը, որ մենք հիմնադրեցինք, դա արդեն ձյուդոյի ամենամյա օրացուցային գրաֆիկի մեջ է ընդգրկված, և ամեն տարի անցկացվելու է այդ միջազգային մրցաշարը, որը անցած տարի ունեցավ շատ բարձր հեղինակություն: Իսկ հաջորդ շաբաթ-կիրակի այստեղ կանցկացվի արդեն պատանիների Հայաստանի առաջնությունը»,-ասաց Հովհաննես Օհանյանը:
Մանրամասն` տեսանյութում։


