Հայաստանի կինոգործիչները, խորապես մտահոգված են և վրդովված`շրջանառվող «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով, որը ոչ միայն չի խթանելու ոլորտի կայուն զարգացումը, այլև սպառնում է փլուզել տարիներով ձևավորված կինոարտադրական համակարգը։ Այս առիթով, այսօր կինոոլորտի պրոֆեսիոնալ գիլդիաներն ու ասոցիացիաները մամլո ասուլիս էին հրավիրել Կինոյի տանը, որտեղ բանախոսները հանգամանալից ներկայացրեցին, թե ինչպես են առաջարկվող փոփոխությունները խաթարելու ստեղծագործական ազատությունը, մասնավոր արտադրության անկախությունը և միջազգային համագործակցությունը։
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի հեղինակը Կինոյի հիմնադրամն է, բայց «ի-դրաֆտ» հարթակում նախագիծը շրջանառվում է ԿԳՄՍ նախարարության կողմից: Կինոքննադատ, պրոդյուսեր, ռեժիսոր` Րաֆֆի Մովսիսյանի գնահատմամբ, այս նախագիծը ուղղակիորեն սպառնում է հայկական անկախ կինոյի գոյությանը, համատեղ արտադրություններին, հակասում է ՀՀ Սահմանադրությանն, մի շարք օրենքներին ու միջազգային կոնվենցիաներին: Մովսիսյանի խոսքով, առավել մտահոգիչ է, որ նախագիծը շրջանառվում է ԿԳՄՍՆ-ի կողմից, ով մշակութային քաղաքականության պատասխանատուն է եւ կազմակերպողը. «Այն օրենքը, որի հիման վրա ստեղծվեց նաեւ կինոյի հիմնադրամը հետընթաց է ապրում եւ մենք ունենում ենք մի կառույց, որը ձգտում է կինոարտադրողներից խլել իրենց գույքային, հեղինակային իրավունքները, խախտել մի շարք միջազգային օրենքներ: Փաստացի Կինոյի հիմնադրամն ունի հավակնություն զբաղվելու կինոարտադրությամբ եւ անկախ կինոարտադրողներին ստիպել զիջել իրենց հեղինակային իրավունքները, իսկ դա նշանակում է զիջել բոլոր հնարավոր ազատությունները»:
Անիմացիոն կինոընկերությունների ասոցիացիայի նախագահ` Տիգրան Առաքելյանի դիտարկամբ, այս օրենքի փոփոխությունների նախագիծը գալու է խաթարելու այն առաջընթացը, որ արդեն տեսանելի է հայկական կինոյում եւ տարբեր միջազգային փառատոներում. «Կինոյի հիիմնադրամը առաջարկում է մի փոփոխություն, որն ամբողջությամբ փոխում է կինոյի օրենքի տրամաբանությունը, ինչը նույնիսկ չի էլ քննարկվել կինոհամայնքի հետ, այս տեսակ նախագիծը պետք է հետ կանչել եւ այլեւս չշրջանառել, քանի որ այն վտանգում է պետության եւ համայնքի վստահությունը»:
Բանախոսների կարծիքով, այս նախագիծը փաստացի փորձում է արմատապես փոխել պետության դերը ոլորտում՝ աջակցողից դառնալով մենաշնորհային արտադրող և քանդել այն դժվարությամբ կառուցված հիմքերը, որոնց վրա ձևավորվել է հայ անկախ կինոարտադրությունը։
Անիմացիոն կինոյի գիլդիայի նախագահ` Արմինե Անդան տեղեկացրեց, որ իրենք արել են վերլուծություն, թե շրջանառվող նախագիծը` որ օրենքի որ կետին ինչով չի համապատասխանում: Այսպես օրինակ` շրջանառվող նախագիծը հակասում է համատեղ արտադրության եվրոպական կոնվենցիային, որը հստակ ասում է, որ գույքային իրավունքը պետք է պատկանի համատեղ արտադրողներին եւ ոչ պետությյանը, բացի այդ պետությունը չի կարող հանդես գալ, որպես ֆիլմարտադրող ընկերություն. «Բոլոր միջազգային կոնվենցիաները, կինոյի ոլորտում գործող օրենքները խոսում են միայն մեկ սկզբունքի, այն է` ստեղծագործական ազատության մասին, իսկ պետական սեփականությունը չի կարող դիտվել որպես ստեղծագործական ազատություն: Երբ պետությունն ասում է` ես միայն ֆինասավորում եմ ֆիլմեր, որոնց հեղինակային եւ գույքային իրավունքը վերցնում եմ, (նախ հեղինակային իրավունքը չի կարելի վերցնել, վերցնում են գույքային իրավունքը ), սա արդեն իսկ խախտում է բոլոր հեղինակային իրավունքի կոնվենցիաներն ու հեղինակային իրավունքի օրենքը»,-նշում է նա ու ընդգծում, որ այս նախագծի փոփոխություններով 15-ից ավել օրենք է խախտվում` թե միջազգային, թե ներպատական:
Ռեժիսոր, պրոդյուսեր` Զառա Ջյանն էլ իր խոսքում նկատեց, որ աշխարհում մի քանի տոտալիտար երկներ կան, որոնք աշխատում են հին մոդելով եւ որոնց շարքը ուզում է համալրել նաեւ Հայաստանը` դառնալով գրաքննիչ կինոյի ոլորտում աշխատող ազատ ստեղծագործողների համար. «Սա գաղափարական հարց է եւ այս նախագիծն էլ` ոչ կառուցողական կինոյի ոլորտի համար: Չեղարկեք այս նախագիծը, որը մեզ տանելու է 20 տարի հետ»,-հորդորեց նա:
Վավերագրական կինոյի ասոցիացայի նախագահ` Արեւիկ Ավանեսյանի գնահատմամբ, խնդիրը շատ ավելի լուրջ է եւ լուրջ խնդիրներ կարող է ստեղծել ամբողջ ոլորտի, միջազգային համագործակցությունների, այդ թվում` կոմերցիոն կինոյի համար. «Եթե տվյալ կառույցը մենաշնորհով սկսում է ֆիլմեր արտադրել, վաղը մյուս օր կորոշի նաեւ կոմերցիոն ֆիլմ արտադրել, որպեսզի փող աշխատի եւ իր համար այլ հարցեր լուծի»:
Բանախոսները մատնանշեցին այս փոփոխության հետեւում առկա տնտեսական հետևանքները։ Մասնավորապես, նման քաղաքականությունն ենթադրում է լրջորեն կասեցնել մասնավոր ներդրումների հոսքը ոլորտ, խաթարել մրցակցային միջավայրը և առավել խոցելի դարձնել փոքր և միջին արտադրողներին։ Սա նաև մեծացնում է պետական կառույցների ազդեցությունը կինոյի բովանդակության վրա՝ դրանով իսկ թուլացնելով ոլորտի թափանցիկությունն ու ինքնուրույնությունը։
Կինոգործիչները նշեցին, որ արդեն 2 ամիս է` վարձել են իրավաբաններ, որպեսզի պետությանը բացատրեն, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է իր կողմից շրջանառվող օրենքի նախագիծը խախտում միջազգային օրենքներն ու կոնվենցիաները: Միաժամանակ պատրաստակամություն հայտնեցին ներգրավվելու համատեղ քննարկումների մեջ և առաջարկելու կառուցողական լուծումներ՝ ոլորտին չվնասող, զարգացմանն աջակցող և մրցակցային միջավայր ապահովող օրենսդրական մեխանիզմներ մշակելու նպատակով։
Մշակույթ
Կինոյի հիմնադրամը գրաքննիչ` անկախ, հեղինակային կինոյի գլխին
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
×
❮
❯