Միջազգային

Ղազախստանն «ատա՞մ» է ցույց տալիս Մոսկվային․ Պուտինի արձագանքը

Ղազախստանն «ատա՞մ» է ցույց տալիս Մոսկվային․ Պուտինի արձագանքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՊՄՏՖ-ի շրջանակներում միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանել է Ղազախստանի հետ հարաբերությունները՝ իր ղազախ գործընկերներին անվանելով «ոչ ամենահեշտ գործընկերներ»։

Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ երկրների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են և «վերելք են ապրում», սակայն գրեթե յուրաքանչյուր հարցի շուրջ շարունակվում են սուր քննարկումները։

«Ես կցանկանայի անմիջապես նշել, որ մեր ղազախ ընկերներն ու գործընկերները այդքան էլ հեշտ գործընկերներ չեն։ Մենք միշտ բավականին սուր քննարկումներ ենք ունենում գրեթե յուրաքանչյուր հարցի շուրջ։ Սա վերաբերում է ֆինանսական հարաբերություններին, արդյունաբերական հարաբերություններին, ներդրումային պայմաններին և խոշոր նախագծերին», - հայտարարել է Պուտինը։

Նա հավելել է, որ երկու կողմերն էլ պատրաստ են փոխզիջումների գնալ՝ հանուն ընդհանուր ռազմավարական նպատակի՝ երկու երկրների քաղաքացիների բարեկեցության բարելավման։

Պուտինը նաև քննարկել է էներգետիկան և Ղազախստանի առաջին ատոմակայանի կառուցման նախագիծը։

«Ղազախստանը շատ հարուստ ռեսուրսներ ունեցող երկիր է, որոնք խիստ անհրաժեշտ են և պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում։ Ես նկատի ունեմ ատոմակայանների համար նախատեսված վառելիքը։ Մենք հաջողությամբ համագործակցում ենք այս ոլորտում», - նշել է Ռուսաստանի նախագահը։

Նա նաև նշել է, որ երկրները համատեղ արդյունահանում են ուրան և պլանավորում են խորացնել այս համագործակցությունը։ Կանխատեսումների համաձայն՝ ապագա ատոմակայանը թույլ կտա Ղազախստանին ծածկել իր էլեկտրաէներգիայի կարիքների մինչև 20%-ը։

Պուտինը նաև նշել է տիեզերական արդյունաբերության, մեքենաշինության, կրթության և շրջակա միջավայրի ոլորտներում համագործակցության մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image