Հասարակություն

Կարեւոր քայլ

Կարեւոր քայլ

Միանգամայն հասկանալի է այն շտապողականությունը, որը ցուցաբերում է հասարակությունը` ցանկանալով րոպե առաջ տեսնել իր հաղթանակի նյութականացումը եւ հանրապետության երկրորդ քաղաքում իշխանափոխությունը: Միանգամայն հասկանալի եւ սպասելի էր նաեւ այն, որ վաղեմի թշնամություն ունեցող երկու տոհմերի ղեկավարները դժվարությամբ են համաձայնության գալու: Եվ դրան ոչ միայն իրենց երկարամյա հակասություններն են խանգարելու, այլեւ ներընդդիմադիր դաշտում տիրող պառակտվածությունն ու գզվռտոցը, իշխանությունների խառնակչությունը, իրենց անցյալի ինչ-որ դրվագներ եւ իդեալական թեկնածու փնտրելու մեր հասարակության աննահանջ սովորույթը:

Բայց մարդիկ նաեւ հասկանում են, որ այստեղ ո՛չ քաղաքապետի աթոռի հարց է լուծվում, ո՛չ էլ միջկլանային պայքարում հաղթողի դափնիներ ստանալու կամ Քոչարյան-Սարգսյան հակամարտության ճակատագիրը, այլ պայքարող, ընդդիմադիր հանրության՝ մեկ անգամ հաղթանակ տոնելու, մեկ անգամ ՔՊ-ի քիթը տրորելու, ՔՊ-ի վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը մեկ անգամ «ոչ» ասելու հարցը: Որ աշխարհին ցույց տանք` մենք պարտված, պարտությունը կուլ տվող, Արցախի կորուստը մարսող ազգ չենք: Մի անգամ սխալվել ենք` 2021-ին սրանց ձայն տալով, դա էլ պայմանավորված էր նրանով, որ իրավիճակն այսքան բարդ չէր, եւ հույս կար, որ պատերազմից հետո ՔՊ-ն հետեւություններ կանի ու կշտկի վիճակը: Ոչ ոք չէր սպասում, որ 2020-ից հետո մենք կորուստը կորստի հետեւից կունենայինք եւ միայն 2025-ին կարձանագրեինք, որ երկիրը կառավարելու անընդունակ քաղաքական ուժի ենք բերել իշխանության: Բայց եթե Գյումրու ընտրություններում ՔՊ-ն կրկին կարողանա իշխանություն վերցնել, եւ իշխանությունից կառչած ուժը կրկին հաղթի, ապա դա լուրջ հարված կլինի հանրային ինքնասիրությանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image