Ինչ-որ ժամանակ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հարվածային գործիքներով երաժշտական փորձեր էր անում ջահելների ինչ-որ խմբի հետ: Եվ հայտարարել էր, որ ամսվա վերջին երիտասադներին հրավիրում է պարելու: Համերգի լոգոտիպը լինելու է վերջինիս ձեռակերտ «սրտիկը»: Հիշեցնեմ, որ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական միջոցառմանը դրոններով երկնքում նույն այդ սրտիկն էր պատկերվել: Արդեն խոսվում է, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավին կիրառվելու է կրկին այդ նշանը:
Բայց սրտիկի առումով առկա է մի հարց, որ չի գիտակցվում է ո՛չ այդ անձի և ո՛չ էլ նրան մերձ շրջապատի կողմից: Այդ անձանց շրջանակում չկա մեկը, ով կհամարձակվեր նրան դիտողություն անել ձեռակերտ սրտիկների հարցով: Ինչը, կարծում եմ, բնական է, քանի որ «իրական» Հայաստանի «ժողովրդավարության» պայմաններում «երկրի տերը վարչապետն է» (վերջին չակերտավոր հատվածի հեղինակը Թալինի համայնքապետ Սափեյան Տավրոսն է): Դե, եթե երկրի տերը վարչապետն է, ապա մնացած բոլորը պետք է լինեին կա՛մ նրա ստրուկները և կա՛մ ճորտերը: Եվ նրա կամքն էլ պետք է օրենք լիներ մնացածների համար: Համենայն դեպս, իր շրջապատի անձանց համար: Էլ ի՜նչ համարձակության մասին կարող էր խոսք գնալ:
Վերադառնանք համարյա ամեն առավոտվա սրտիկին: Սրտիկ պատկերելն, ընդհանրապես, արևմտյան ծագում ունի, ինչը բնական է: Որովհետև հենց արևմտյան քաղաքակրթությունում է գերագնահատվել մարդու անհատական իրավունքների հարցը: Ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է նույնիսկ նույն ընտանիքի անդամների կողմից միմյանցից օտարանալուն: Իսկ որպես դրա դեմ առնելու սիմվոլիկ քայլ՝ ինչ-որ մեկն առաջին անգամ պատկերել է այդ սրտիկը: Թե որքանով է դա արդյունավետ՝ տեղյակ չեմ: Տեղյակ չեմ նաև, թե ընդհանրապես այդ առումով հետազոտություն անց է կացվել, թե ոչ: Թեև չեմ կարծում, թե այդ առումով հայաստանյան իրականությունը նման է արևմտականին: Ու այդ նշանն էլ մեզ համար ունի կամ կունենա նույն նշանակությունը, ինչ արևմտյան աշխարհում:
Սրտիկի նշանը գուգլելուց պարզ դարձավ, որ այդ այն օգտագործվել է Թուրքիայում՝ 2023-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին, Էրդողանի մրցակցի կողմից: Բայց քանի որ վերջինս պարտություն է կրել, պետք է որ նույն ճակատագրին արժանանա նաև իրեն թուրք անվանելուց չվիրավորվող Նիկոլը: Հատկապես որ ինքը թե՛ իր համահիմնադրած կուսակցության լոգոն և թե՛ սրտիկի նշանը փոխառել է թուրքական իրականությունից:
Ինչպես ասվեց, օտարանալու երևույթը հայկական ընտանիքներում դեռևս այնպիսի տարածում չի գտել, ինչպես դա առկա է Արևմուտքում: Ինչը նշանակում է, որ դա ոչ թե էմոցիոնալ լիցք է հաղորդում նիկոլական լայվերը դիտողին, այլ լավագույն դեպքում անտարբերություն: Հենց լավագույն դեպքում, քանի որ նրան տանել չկարողացողներին դա ավելի է գրգռում: Իսկ նրանք, ովքեր այսքան արհավիրքներից հետո, որ մեր գլխին բերել է Նիկոլը, շարունակում են նրան պաշտելը, ապա այդ սրտիկը եղած-չեղած: Շատ-շատ, այն ընդամենը հուզական գրգռիչ ազդեցություն ունենա նրանց վրա: Իսկ իշխանավորների համար բացարձակ նշանակություն չունի, թե որպես լոգո ինչ կներկայացվեր՝ սրտիկ, թե օրգանիզմի մեկ այլ մաս:
Քաղաքականություն
Նիկոլական սրտիկի նշանն օգտագործվել է Թուրքիայի նախագահական ընտրությունում
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Հունիսի 4-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...
×
❮
❯