Հասարակություն

Գյումրիում իրավիճակը պայթյունավտանգ է

Գյումրիում իրավիճակը պայթյունավտանգ է

Գյումրիում շարունակում է իրավիճակը չափազանց լարված մնալ, հարյուրավոր քաղաքացիները հավաքվել են քաղաքապետարանի մուտքի առջև, որը չորս կողմից շրջապատված է անհամար ոստիկաններով։ Ներսում ԱԱԾ-ն դեռ քննչական գործողություններ է իրականացնում, շտապօգնության երկրորդ մեքենան ժամանեց և պատգարակով երկրորդ աշխատակցին տարան։ Հնչում է Սուրբ Ամենափրկիչի եկեղեցու զանգերը, քահանաները զանգերը չեն դադարեցնում` ասելով, որ ահազանգ են հնչեցնում, քաղաքը տագնապի մեջ է։

Նշենք, որ չնայած առավոտից արդեն հարյուրավոր ոստիկաններ են բերվել Գյումրի, քիչ առաջ տեղեկսցանք, որ ոստիկանական հերթական ավտոշարասյունն է ուղևորվում Գյումրի, ճանապարհին է։

Հիշեցնենք, որ ուժայինները փորձում են ձերբակալել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Քիչ առաջ տեղեկացանք, որ առգրավել են նաև քաղաքապետարանի ողջ տեխնիկան` ջրցան, աղբահան մեքենաներից սկսած։ Տարվել են Ախուրյանի տուգանային հրապարակ, քաղաքի աշխատանքը պարալիզացվել է։

Րոպեներ առաջ ոստիկանական զորքերի նոր համալրում արվեց և նորից փորձում են մտնել շենք, դուրս բերելու քսղաքապետին։

Նշենք, որ շաբաթ օրը Փաշինյանը Գյումրի էր այցելել, և մեր տեղեկություններով, հավաքելով մարզի իրավապահներին, հատուկ հրահանգ է իջեցրել, որ երկուշաբթի օրը օպերսցիան կազմակերպեն, ամեն գնով ձերբակալեն Վարդան Ղուկասյանին։
 

 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image