Քաղաքականություն

«Մայր Հայաստանը» բոյկոտեց ՔՊ֊ի հրավիրած արտահերթ նիստը

«Մայր Հայաստանը» բոյկոտեց ՔՊ֊ի հրավիրած արտահերթ նիստը

Այս պահին ընթանում է Գյումրու ավագանու արտահերթ նիստը, որը հրավիրել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ինչպես իրենք են պնդում, օրակարգում մեկ կարևոր՝ Գյումրու ավագանու շահերը ներկայացնելու համար ներկայացուցչին լիազորելու մասին հարցն է:

«Համայնքային գույքը հետ բերելը մեր առաջնահերթություններից է: Որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է զավթել համայնքային հողերն ու համայնքապատկան տարածքները և մնալ անպատիժ` անկախ այդ պահին իր ունեցած դիրքից ու ամենատարբեր ոլորտներից», ֊նշում է ՔՊ ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը։

Նշենք, որ ՔՊ֊ի «փորացավը,» ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից սեփականաշնորհված տարածքներն են։ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ իրենք նիստը բոյկոտում են, քանի որ ՔՊ֊ն  որ իշխանության մի մասնիկն է, լռում է Միքայել սրբազանի կալանավորման հարցում, փոխարենը նման օրակարգով նիստ է հրավիրել։ ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն էլ առանձին ելույթով հանդես եկավ` նշելով, թե ինքը առաքելական եկեղեցու կողմնակիցն է, շուտով պատրաստվում է կնքել երեխաներին։

Նշենք, որ նիստը դեռ շարունակվում է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image