Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 22-ին Հայաստանի հավաքականը կունենա մեկ ներկայացուցիչ։
79 կգ քաշային կարգում հանդես կգա Մարտին Պողոսյանը, որի համար սա կլինի առաջին մասնակցությունը մեծահասակների մակարդակում։ Այս քաշային կարգի մարզիկների մրցելույթները կմեկնարկեն ժամը 19:00-ին։