Այլ

Իրանի նախկին նախագահի դեմ գործ է հարուցվել 

Իրանի նախկին նախագահի դեմ գործ է հարուցվել 

Իրանի՝ հոգեւորականության հարցերով Հատուկ դատախազությունը մի քանի գործ է հարուցել այդ երկրի նախկին նախագահ Հասան Ռոուհանիի դեմ։ Նրան մեղադրում են ֆինանսական շուկաներում իրականացրած խարդախությունների մեջ։ Ինչպես մանրամասնել է Իրանի Դատականբ իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին, ըստ Tasnim լրատվական գործակալության փոխանցման, նախկին նախագահ Ռոուհանին դատարանի առաջ պետք է պատասխանի մի շարք հարցերի։ 

Նշենք, որ նախագահ Ռոուհանին ունի հոգեւորականի կոչում եւ կարգավիճակ, որով պայմանավորված էլ՝ նրա դեմ գործն հարուցել է հոգեւորականության հարցերով զբաղվող Հատուկ դատախազությունը։ 

Հիշեցնենք, որ Հասան Ռոուհանին Իրանի նախագահ եղել է 2013 օգոստոսից մինչեւ 2021 թվականի օգոստոսը՝ պաշտոնավարելով երկու ժամկետ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image