Քաղաքականություն

Գյումրեցուն ո՞ւմ տեղն եք դրել

Գյումրեցուն ո՞ւմ տեղն եք դրել

Այս տեմպերով մենք, հնարավոր է, Գյումրին ավելի շուտ հանձնենք, քան «Զանգեզուրի միջանցքը»: Հայաստանի հայրաքաղաքի գլխին սեւ ամպեր են կուտակվում: Մեկ ամսից ընտրություններ են, իսկ ամենաակտիվը, թերեւս, թրքա-արեւմտամետ ուժերն են՝ ի դեմս Արամ Զ. Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Հովսեփ Խուրշուդյանի, որոնք հայտարարեցին Գյումրու ավագանու ընտրություններին «Եվրադաշինք»-ով մասնակցելու մասին: Հավաքվածների մեջ, որքան էլ տարօրինակ էր, չնկատեցինք Արթուր Սաքունցին, որն այս ուղղության կարկառուն դեմքերից է: Այսուհանդերձ, ամերիկյան որբախնամ ծրագրերից կտրված այս սովալլուկների խումբը տպավորիչ էր: Իսկ նրանց թեկնածուն՝ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ինչպես գիտեք, Գյումրիում շատ հայտնի դեմք է: Ասացին, որ 2 թե 3 անգամ եղել է ավագանու անդամ: Մի խոսքով՝ հզոր Գյումրուն հզոր քաղաքապետ են առաջարկում, իրենց խոսքով՝ այլընտրանք Նիկոլի «խիար» թիմի եւ, «այսպես կոչված` տարատեսակ ընդդիմադիրների»:
Գյումրին պատահաբար չեն ընտրել: Արամ Սարգսյանը հիշեց, որ 2018-ին այստեղից է սկսվել Հայաստանի տնաքանդությունը… Հավանաբար, նկատի ուներ թավշյա խեղկատակությունը, որին իրենցից ոմանք մասնակցել են եւ հիասթափվել: Մի քանի օր առաջ մենք տեսանք, թե Արման Բաբաջանյանը ոնց էր քննադատում Նիկոլ Փաշինյանին, ինչ է թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բաց են թողել: Մերումանուկ էր արել Նիկոլի ողջ իրավապահ համակարգը:

Փաստորեն, իրենք եկել էին «հեղափոխության օրրան» Գյումրիին նոր սկիզբ հաղորդելու: Ասացին՝ մինչ օրս Գյումրին վերցնող քաղաք է, բայց իրենց հաղթանակով դառնալու է տվող… Ափսոս՝ մի գյումրեցի չկար դրանց մեջ, որ մե հադըմ շշպռեր՝ սայլուգ անդերներ: Եվ իսկապես՝ Գյումրու համար այդ ի՞նչ պետք է անեն վերոթվարկյալ քաղաքական եւ հասարակական որբերը, որ չկարողացավ անել ամենահաս Փաշինյանն իր «հզոր» թիմով, որի կազմում էին նույն Արամ Զ. Սարգսյանը, Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Լեւոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը եւ այլք:
Ու դեռ պետք է պարզել, թե ինչ ասել է «տվող քաղաք»: Անձամբ ես վստահ եմ, որ սրանք նկատի չունեն Գյումրին արդյունաբերական հզոր քաղաք դարձնելը, Գյումրու արտադրանքը Եվրոպա արտահանելը, Գյումրու բյուջեից Հայաստանի մյուս քաղաքներին եւ գյուղերին դրամական աջակցություն տալը: Նրանք շատ օգտագործեցին «Գյումրին մեր արեւմտյան դարպասն է» արտահայտությունը, եւ դա մտահոգիչ է Նիկոլի կառավարման ֆոնին, քանզի արդեն տեսել ենք, թե ինչ է կատարվում մեր «արեւելյան դարպասների» մոտ, որտեղ ունենք «տվող» Կիրանց, Ջերմուկ, Տիգրանաշեն, Շուռնուխ, Սեւ լիճ, Որոտան… Դե հիմա ինձ ասեք՝ ի՞նչ են ուզում տալ սրանք գյումրեցու ձեռքով՝ Թուրքիան Ադրբեջանի հետ կապող նոր միջա՞նցք, Շիրակի դաշտավա՞յրն են ուզում դարձնել Անատոլիայի մաս, քաղաքի դարպասնե՞րն են թուրքի առաջ բացելու: Խզմալյան Տիկոն ակնարկեց, չէ՞, որ 103 տարի առաջ այսօրվա 102-րդ բազայի տեղում ամերիկյան որբանոց է եղել, որտեղ պատսպարել են ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերին: Ի՞նչ էր ուզում ասել՝ 102-րդ բազան հանենք, էլի որբանո՞ց սարքենք: Ողբամ քո ինտելիգենտ գլուխը…

Արման Բաբաջանյան, այ Փանջունի, եկել՝ սատանի մայլեն քյանդրբազ կխաղաս: Այ ողորմելի բանտապրծուկ, դու այդ ի՞նչ կապեր ունես Եվրոպայի առաջատար երկրներում, որ մի հատ էլ գյումրեցիներին եվրոպական ապագա ես խոստանում: Լոնդոնում վեր ընկած էն գաջի մեշոկը չի՞ քո «լայն կապերը»: Ինչո՞ւ փախավ Հայաստանից, մինչ օրս տնակներից չձերբազատվող Գյումրին վերք չունե՞ր բուժելու: Բա ձեր կապերով բուժեիք, ոչ թե 44-օրյա պատերազմի օրերին մատ թափ տայիք Հայաստանի զինված ուժերի վրա, թե` «Բրիթիշ փեթրոլիումի» խողովակներին չհարվածեք, վերջներդ վատ կլինի: Իսկ քո վերջը վատ չի՞ լինելու… Այդ ի՞նչ սեղան եք դրել ձեր առջեւ՝ կիսալուսին: Նոր ձե՞ւ է՝ թուրքերին «էստի համեցեք» անելու…

Բա սրանց «յաման հայտնի» թեկնածո՜ւն: Ինչո՞վ է հայտնի այդ Սորոսի որբը: Թե բա՝ ավագանի է եղել… Իսկ այն, ինչ ասում-խոսում է Գյումրվա ժողովուրդը նրա բարոյական կերպարի մասին, դա հե՞չ: Ուրեմն թքեմ էն գյումրեցու երեսին, որ այդքանից հետո իր կոտրած ձեռքով «Լեւոն Բարսեղյան» կոչվածին քվե կտա: Թե բա՝ «Եվրաքֆո՜ւր», «60 հազար ստորագրություն», «տվող քաղաք»… Տո այ անորակներ, Գյումրին էդ քաղա՞քն է, որ եկել, ձեզ ցուցադրում եք եւ ուզում եք «եվրատաշի» բեմադրել: Դուք իսկի Դավալուում գյուղապետ չեք կարող ընտրվել, ինչի՞ վրա եք հույսներդ դրել:

ՀԳ. Սիրելի գյումրեցիներ, վստահ եմ՝ գիտեք, բայց մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ դուք այլեւս խաբվելու իրավունք չունեք: Մի ազգակործան պատուհասը մեզ լիուլի բավական է: Կընտրե՞ք երկրորդին՝ դա կլինի ձեր վերջին վատությունը հայ ժողովրդին: Այնպես որ՝ հաջողություն ձեր աշխատանքներին, կհանդիպենք ապրիլին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image