Այլ

Բոլշևիկները խեղդամահ էին անում կաթողիկոսին, իսկ հիմա չորս սրբազաններին ընդամենը բանտարկել են․․․

Բոլշևիկները խեղդամահ էին անում կաթողիկոսին, իսկ հիմա չորս սրբազաններին ընդամենը բանտարկել են․․․

Վայ չէչէչէ, ի՞նչ եք ասում, եկեղեցու հանդեպ հալածանք չկա, ինչո՞ւ լավը չեք տեսնում, այ, բոլշևիկները խեղդամահ էին անում կաթողիկոսին, իսկ հիմա չորս սրբազաններին ընդամենը բանտարկել են ամիսներով, մեկ էլ ծեսերին են միջամտում, մեկ էլ խառնվում են Հոգևոր խորհրդի նիստերին, քրգործեր հարուցում եպիսկոպոսների դեմ, Մայր Աթոռի վրա են մի թեթև գրոհում, Վեհափառի տնօրինությունն են դատարանով վիճարկում, եպիսկոպոսների ազատ տեղաշարժն են սահմանափակում, Վեհափառի եղբորն ու եղբորորդուն են շինծու մեղադրանքով մի թեթև կալանավորել, դե մի թեթև էլ տեռորի են ենթարկում անհնազանդ հոգևորականներին, արգելում են պատարագ անել, մի երկու վանք են զավթել ու թույլ չեն տալիս, որ եկեղեցին ծեսեր անի, պատարագի տեքստն են զեղչում, Շողակաթի եթերն են արգելել ու էլի էդպիսի բաներ, բայց в остальном, прекрасная Маркиза, все хорошо, все хорошооо․

Լիլիթ Բլեյանի էջից

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image