Քաղաքականություն

Կա հստակ օրակարգ ու տեսլական

Կա հստակ օրակարգ ու տեսլական

Լրագրողների հետ զրույցում Գոհար Մելոյանը հայտարարել է, որ այսօր սկսվում է «Ուժեղ Հայաստան» նախաձեռնության մեկնարկը։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժը գնում է հաղթարշավի և նպատակ ունի հասնել բացարձակ մեծամասնական հաղթանակի։

Մելոյանը քննադատել է գործող իշխանություններին՝ նշելով, որ նրանք, ըստ իր գնահատման, ստանձնել են նաև քննիչի, դատավորի և դատախազի դերեր։ Նա անդրադարձել է նաև տարածված ձայնագրություններին՝ ընդգծելով, որ դրանք դեռևս չեն անցել փորձաքննություն, և մինչ այդ հնարավոր չէ հստակ ասել՝ ովքեր են դրանց հեղինակներն ու մասնակիցները։

Նա հավելել է, որ իրենց քաղաքական ուժն ունի հստակ օրակարգ և տեսլական, և նպատակ ունի գործել ինչպես օրենքի, այնպես էլ բարեվարքության շրջանակներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր ընտրական ցուցակները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image