Այլ

Այս տարեվերջին Թուրքիայում սղաճը կկազմի մոտ 60 տոկոս 

Այս տարեվերջին Թուրքիայում սղաճը կկազմի մոտ 60 տոկոս 

Թուրք ֆինանսիստները ակնկալում են, որ մինչեւ այս տարվա վերջ սղաճը կկազմի 59,46 տոկոս։ Վատթարացել են նաեւ մեկնարկային տոկոսադրույքի եւ թուրքական ազգային արժույթ լիրայի փոխարժեքի հանդեպ ակնկալիքները։ Այդ մասին իմանում ենք Թուրքիայի Կենտրոնական դրամատան իրականացրած ուսումնասիրությունից։

Նշենք, որ մեկնարկային տոկոսադրույքը, որը հուլիսին բարձրացվել է 17,5 տոկոսի, տարվա վերջին՝ դեկտեմբերին կարող է հասնել 19,19 տոկոսի։ Ակնկալվում է, որ այս տարվա վերջին 1 ամերիկյան դոլարը կարժենա 29,82 լիրա, նախկին՝ 28,46 լիրա կանխատեսման փոխարեն։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image