Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանին արգելել են այցելել այնտեղ

Նարեկ Կարապետյանին արգելել են այցելել այնտեղ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ նախատեսված այցը դեպի Վերին Լարս սահմանային անցակետ չի իրականացվել։

Նա նշել է, որ այդ այցելության ընթացքում պետք է տեղում ներկայացնեին սահմանային հատվածում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ բեռնատարների շուրջ 15 կիլոմետր ձգվող հերթը, որի պատճառով, ըստ նրա, հայկական գյուղմթերքի արտահանումը խոչընդոտվում է։

Կարապետյանի խոսքով՝ սահմանապահ ծառայություններից իրեն տեղեկացրել են, որ այցը չի թույլատրվում, և նրա նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ։

Դեպքի վերաբերյալ նա հավելել է, որ նախատեսված էր բարձրաձայնել Վերին Լարսում տիրող խնդիրները, սակայն դա հնարավոր չի եղել սահմանափակումների պատճառով։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image