Միջազգային

Իրանի հարցով նոր որոշում ունի

Իրանի հարցով նոր որոշում ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

«Թրամփը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը... Վերջին հանդիպումների ժամանակ, քննարկումներում, Թրամփը որոշել է շարունակել ճնշումն Իրանի տնտեսության և նավթի արտահանման վրա՝ խոչընդոտելով իրանական նավահանգիստներ նավերի մուտքն ու ելքը», – ասվում է հրապարակման մեջ։

Պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը մյուս տարբերակները՝ ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը, ավելի ռիսկային է համարել, քան շրջափակումը պահպանելը։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելին թերթին հայտնել է, որ շրջափակման շնորհիվ ԱՄՆ–ն իբր «առավելագույն ազդեցություն ունի» Իրանի իշխանությունների վրա, և որ Թրամփը կընդունի միայն այնպիսի համաձայնագիր, որը կապահովի ԱՄՆ–ի ազգային անվտանգությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image