Մշակույթ

Մանկապատանեկան մարզադպրոցները կանվանակոչեն մարզիկների անուններով

Մանկապատանեկան մարզադպրոցները կանվանակոչեն մարզիկների անուններով

Ազգային ժողովի ԿԳՄՍԵ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը: Ըստ այդմ` առաջարկվում է սահմանել մարզադպրոցների անվանակոչման վերաբերյալ ընդհանրական չափորոշիչներ: Նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Հասմիկ Ավագյանը: Նրա խոսքով՝ գործող օրենքում չկա լիազորող նորմ, որի համաձայն` կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչման կարգը:

Կարեւորելով վաստակաշատ, սպորտում ավանդ ունեցող անձանց, այդ թվում՝ օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոնների մեծ ներդրումը սպորտի զարգացման, մարզիկների կրթության եւ հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցների անվանակոչումը կհանդիսանա նրանց վաստակի յուրատեսակ գնահատականը: Նախագծով առաջարկվում է մանկապատանեկան մարզադպրոցներն անվանակոչել բարձրագույն նվաճումների հասած ՀՀ մարզիկների անուններով: ԱԺ ԿԳՄՍԵ հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image