Հասարակություն

Իրավապահները մտել են «Տաշիր պիցցա»

Իրավապահները մտել են «Տաշիր պիցցա»

Իրավապահներն այսօր խուզարկություններ են իրականացրել «Տաշիր գրուպին» պատկանող «Տաշիր պիցցայի» Մովսես Խորենացի 33 հասցեում գտնվող գրասենյակում։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց «Տաշիր պիցցա» ՍՊԸ մարքեթինգի բաժնի տնօրեն Արտակ Մաթեւոսյանը։ Նա նշեց, որ իրավապահները քիչ առաջ են հեռացել գրասենյակից։
«Չեմ կարող ասել՝ ինչ են հայտնաբերել, ներկա պահին ինֆորմացիայի չեմ տիրապետում»,-խոսքը եզրափակեց Մաթեւոսյանը։

Նշենք, որ այսօր ՔԿ-ն խուզարկություններ է կատարել նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում  եւ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։

ՀԷՑ-ում տեղի ունեցող գործողությունների ընթացքում Քննչական կոմիտեն հայտարարեց, որ մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց՝ առանց թվարկելու այդ ընկերությունների կամ ղեկավարների անունները: ՔԿ-ն նշում էր նաև, որ քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր թվով 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image