Քաղաքականություն

Կարծում եք՝ ամեն ինչ ավարտվե՞ց

Կարծում եք՝ ամեն ինչ ավարտվե՞ց

Կարծո՞ւմ եք՝ սա պարզապես ընտրություններ էին, որտեղ աներևակայելի ջանքերի, վախի ու ատելության սերմանման, ստի, խարդախության, ահաբեկման և սպառնալիքների միջոցով Փաշինյանին հաջողվեց պահպանել իր իշխանությունը։

Սխալվում եք։

Նայեք, թե որքան ոգևորություն և ուրախություն կա թուրքերի և ադրբեջանցիների շրջանում, հատկապես ադրբեջանցիների, որոնք ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո անկեղծորեն շնորհավորում էին միմյանց։

Ինչո՞ւ։

Ինչո՞ւ են մարդիկ, որոնք ատում են Հայաստանը և հայերին, այդքան սիրում Փաշինյանին և նրա իշխանությանը։

Պատասխանը մակերեսին է։

Այն ամենը, ինչի մասին զգուշացնում էին ընդդիմության առաջնորդները՝ սկսած Հայաստանի տարածքների Ադրբեջանին հանձնելուց՝ դրանց հետագա բնակեցմամբ ադրբեջանցիներով, և ավարտած «Զանգեզուրի միջանցքի» հանձնմամբ, որը անհաջող կերպով քողարկվում է TRIPP-ի անվան տակ, ինչպես նաև Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագրերով, պարզապես նախընտրական հռետորաբանություն չէր։ Դա եղել է և մնում է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, գրողը տանի։

Եվ այս բոլոր ծրագրերի իրականացման հիմքը եղել է, կա և մնում է Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը։

Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ։ Մտածեք ինքներդ. մարդիկ, որոնք իրենց ձայնը տվել են այս իշխանությանը, փաստացի աջակցել են Հայաստանի՝ որպես հայկական պետության, ինքնալուծարմանը։

Սա փաստ է։

Մեզ սպասում են ծանր ժամանակներ, և այստեղ առաջանում է հարցը՝ ի՞նչ անել։

Ես կպատասխանեմ իմ մասով․ չհանձնվել, շարունակել պայքարը, որպեսզի մեր Հայրենիքը թշնամուն կտոր-կտոր չբաժանեն, որպեսզի մեր քաղաքներ և գյուղեր ադրբեջանցիներ չբերեն, որպեսզի մենք վերջապես հասկանանք, որ փաշինյանական շինծու «խաղաղություն» տակ իրականում թաքնված է երկրի ոչնչացումը, «Եվրոպա» բառի տակ՝ Թուրքիան, իսկ «բարեկեցություն» բառի տակ՝ միայն փաշինյանական թուրքասեր վերնախավի բարեկեցությունը։

Եվ եթե օրինակ կգտնվի մարդ , որը որոշել է թքել ամեն ինչի վրա միայն այն պատճառով, որ ժողովրդի մի մասը (ընդգծենք՝ նույնիսկ ոչ կեսը) որոշել է, թե «Արևմտյան ադրբեջանում» ապրելն ավելի լավ է, քան Հայաստանում, ապա ես... անձամբ ես կշարունակեմ պայքարել։

Իմ Հայրենիքը, իմ հիշողությունը, իմ ժողովրդի պատմությունը , իմ Ազգի ցավը եւ կորուստը, իմ ժողովրդի հաղթանակները , իմ հավատը ինձ չեն ների, եթե ես դավաճանեմ ինքս ինձ։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image