Թուրքիայի ռազմական և ավիացիոն արդյունաբերության արտահանումը վերջին 1 տարում (2025թ. հունիս – 2026թ. մայիս) աճել է 47.1%-ով՝ նախկին 7.4-ից հասնելով ռեկորդային 10.9 մլրդ դոլարի։
Թուրքական զինատեսակներն արտահանվել են աշխարհի 178 երկիր: Արտահանման առյուծի բաժինը՝ 6.2 մլրդ դոլարը (57.3%), բաժին է ընկել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, որոնք նաև գլխավորել են ամենաշատ գնումներ կատարած երկրների եռյակը, հաղորդում է Ermenihaber-ը։
Հատկանշանական է, որ ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումն ավելի ձեռնտու է Թուրքիային քան այլ ոլորտների արտադրանքի արտահանումը: Եթե արտահանվող այլ ապարքների համար 1 կգ-ի միջին արժեքը 1.62 դոլար է, ապա ռազմարդյունաբերության ոլորտում այն 40 անգամ ավելի է՝ 65.16 դոլար:
Նշվում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի իր գործընկերների համար սոսկ մատակարարողից վերածվել է տեխնոլոգիաներ մշակող և համատեղ արտադրություն իրականացնող առաջատար դերակատարի: