Քաղաքականություն

Սրիկաների վերջին հանգրվանը՝ ՄԱԿ

Սրիկաների վերջին հանգրվանը՝ ՄԱԿ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է՝ ասել է Փաշինյանը՝ ՄԱԿ-ում: Հայտարարել է 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրյակին, պատերազմ, որում ինքը խայտառակ պարտություն է կրել՝ տալով հազարավոր զոհեր եւ արձանագրելով Արցախի ու ՀՀ սուվերեն տարածքների կորուստներ: Ու դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը կփորձի՞ հաղթահարել այդ մեկ ձեռքի հեռավորությունը եւ պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որի ղեկավարը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից բացահայտ ողորմություն է խնդրում, ճիշտ այն «բոմժի» պես, որին մի քանի կոպեկ է հարկավոր՝ օղի գնելու համար: Առը հա քո բախտից, Նիկոլ Փաշինյան, թե քեզ հետ որեւէ մեկը խաղաղության պայմանագիր կստորագրի: Դու ստում ես ՄԱԿ-ի ամբիոնից եւ շատ լավ գիտես, որ այդ պայմանագիրը սարերի հետեւում է, եթե, իհարկե, չի բացառվում առհասարակ: Դու ՄԱԿ-ում ուղղակի սրիկայությամբ ես զբաղված` դու եւ Էրդողանը: Կավելացնեի նաեւ Ալիեւին, բայց նա առայժմ լռում է, որպեսզի ավելի ցցուն դառնան քո ողորմելի վիճակն ու մուրացիկի պահվածքը:

Խաղաղության համա՞ր է, արդյոք, Փաշինյանը հասել Նյու Յորք: Ոչ, ոչ եւ երիցս ոչ: Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից կապիկություններ անելը ժամանակային առումով սինխրոնացված է Ալիեւի պահանջատիրական նոր հայտարարությունների հետ: Խոսքը ՀՀ սահմանադրության մեջ Ադրբեջանի պահանջով կատարվելիք փոփոխությունների մասին է: Մենք շուտով հայտնվելու ենք դրա առջեւ, եւ Փաշինյանն ու Ալիեւը (Էրդողանի քավորությամբ) արդեն հող են նախապատրաստում դրա համար: Տեսեք՝ ինչ է տեղի ունենում: 2024 թ. օգոստոսի 30-ին ստորագրվում է «ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» մի հիմար թուղթ, որի անունը դնում են կանոնակարգ: Հետո այդ «կանոնակարգի» սահմանադրականությունը որոշելու համար բերում են ՀՀ սահմանադրական դատարան, թեեւ ՍԴ-ի գործը չէր դա՝ որոշել մի թղթի սահմանադրականություն, որի նման հազարավոր թղթեր են ստորագրվել, օրինակ, Վրաստանի հետ:

Բայց, ինչպես ասացի, դա Նիկոլի եւ Ալիեւի սինխրոն գործողությունների պլանով է նախատեսված: ՀՀ ՍԴ-ն պետք է որոշեր, որ «կանոնակարգը» համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, եւ պետք է աներ հենց այն պահին, երբ Նիկոլը բարձրանար ՄԱԿ-ի բարձր ամբիոն եւ հայտարարեր, թե Ադրբեջանի հետ խաղաղությունը մեկ ձեռքի հեռավորության վրա է: Իսկ ՄԱԿ-ը մի տեղ է, որտեղ, ինչպես գիտենք, լիքը սրիկաներ կան օվկիանոսի այս ու այն կողմից, որոնք պատրաստ են ծափահարելու նմանատիպ հայտարարություններին՝ առանց խորանալու դրանց պատճառների ու հետեւանքների մեջ: Այդ սրիկաները պատրաստ են ամեն կերպ օգնել Նիկոլին ու Ալիեւին՝ հասնելու խաղաղության, թող որ դա լինի պատերազմի, հայկական կողմի անսահման զիջումների, Հայաստանի դեմ տեղի ունեցած գլոբալ-հրեշավոր դավադրությունն օր առաջ պատմության գզրոցները նետելու գնով: Նկատենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության փաստաթուղթը, որը, իմ խորին համոզմամբ, երբեք չի ստորագրվելու, մեջտեղից մաքրելու է բոլոր մեղավորներին՝ Նիկոլից սկսած եւ Ալիեւով վերջացրած: Ահա թե ինչ են անում Նիկոլն ու Ալիեւը, ահա թե ինչ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի «կողքին կանգնած» մյուս սրիկաները:

Ցավալի է, բայց այսօր այդ սրիկաների կողքին է նաեւ Հայաստանի ՍԴ-ն` այն դատարանը, որը ժամանակին իր վերդիկտով վերջ դրեց Հայաստանի ու հայ ժողովրդի ձգտումների նկատմամբ Թուրքիայի բոլոր նկրտումներին: Երանելի ժամանակներ էին: Մինչդեռ այսօր ՀՀ ՍԴ-ն «սահմանադրությանը չհակասող» է ճանաչում մի «կանոնակարգ», որն իբր վաղը խաղաղություն է բերելու Հայաստանին՝ հանգեցնելով վերջնական սահմանների ամրագրման՝ ինչ որ Ալմա-Աթայի հռչակագրով, որտեղ խոսք անգամ չկա ՀՀ սահմանների մասին: Տհասներ ՀՀ ՍԴ-ում, իհարկե, չկան, բայց կան լավ վարժեցված կապիկներ, որոնք մեծամասնություն են կազմում այնտեղ: Նրանք հրաշալի գիտեին, որ «կանոնակարգում» առկա են ձեւակերպումներ, որոնք էական ռիսկեր են պարունակում Հայաստանի համար։ Մասնավորապես՝ սահմանի հատվածական սահմանազատումը, վեճերի լուծման կարգի բացակայությունը եւ այլն։ ՍԴ-ն չէր կարող չիմանալ, որ Հայաստանի տարածքը պետք է հստակ սահմանված եւ նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ, եւ սահմանազատման արդյունքում ողջ սահմանի փոփոխությունը ենթակա է հաստատման հանրաքվեի միջոցով, հետեւաբար, սահմանային փոփոխությունների հետ կապված այս «կանոնակարգի» օրինականությունը որոշելն իրենց գործը չէ:
Մյուս կողմից՝ գլխավոր հարցը «կանոնակարգի»՝ սահմանադրությանը հակասել-չհակասելը չէ:

Մեծ էշը, ինչպես ասում են, դեռ փարախում է, մեծագույն կապիկությունը՝ առջեւում: Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից արդեն հայտարարել է, թե երբ եւ ինչպես  կսկսենք Ալիեւի պահանջով սահմանադրական «բարեփոխումներ» անել ը: Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է ուղարկենք ՍԴ։ Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, այդ ժամանակ կկանգնենք մի իրավիճակի առաջ, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար: Հասկացա՞ք՝ ինչ է ասում: Ասում է՝ խաղաղության պայմանագիրը ստորագրենք, ՍԴ-ն այն ճանաչի հակասահմանադրական, հետո մենք սահմանադրությունը փոխենք ու հասնենք խաղաղության: Եվ սրանից հետո ՄԱԿ-ի դահլիճում հնչում են բուռն օվացիաներ` կեցցե Փաշինյանը, կեցցե Ալիեւը, կեցցե նաեւ Էրդողանը, որ գիրք է նվիրում Փաշինյանին եւ ստանձնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման քավորությունը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image