ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ Երևանը, Վլադիմիր Զելենսկու համար հարթակ տրամադրելով, թույլ է տվել, որ իր տարածքը Կիևի կողմից օգտագործվի հակառուսական հայտարարությունների համար։
Նրա խոսքերը մեջբերում է Իզվեստիա» թերթը։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի է ունեցել Հայաստանի մայրաքաղաքում մայիսի 4-5-ը։
Զելենսկին նույնպես մասնակցել է միջոցառմանը եվրոպացի առաջնորդների հետ միասին։
Գալուզինի խոսքով, այս դրվագը տեղավորվում է Հայաստանի և Եվրամիության ընդհանուր մերձեցման գործընթացում։
«Զելենսկուն հարթակ տրամադրելով»՝ Երևանը, ըստ էության, թույլ է տվել, որ Հայաստանի տարածքը Կիևի կողմից օգտագործվի հակառուսական հայտարարությունների համար», - գրում է «Իզվեստիան»։