Իրավունք

Ինչում են մեղադրում Լպուտյանին. նոր մանրամասներ

Ինչում են մեղադրում Լպուտյանին. նոր մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, ընդդիմադիր Սմբատ Լպուտյանին։

Ի պատասխան մեր հարցին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»:

Լպուտյանի ձերբակալությունը կապ ունի Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթի հետ, որի շրջանակում էլ Լպուտյանի հետ ձերբակալվել է նաեւ համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։

«Հրապարակ»֊ի բացառիկ տեղեկություններով` իրավապահները Լպուտյանին մեղադրում են այն բանում, որ նա Շախմատի գիտահետազոտական կենտրոն ունենալով համալսարանում, որտեղ աշխատել է պրոռեկտոր Իսպիրյանի որդին, նրա փոխարեն ստորագրել է փաստաթղթերը, սակայն վերջինս աշխատանքի չի գնացել։ Սա Հակակոռուպցիոն կոմիտեն գնահատել է որպես խարդախություն և հայտնի գրոսմայստերին ձերբակալել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image